«Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը մարվել է

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարարության «Արևիկ» ազգային պարկում հակառակորդի կրակահերթից բռնկված հրդեհը հանգցվել է: Ինչպես  տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի:

Այսպես, Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի «Արևիք» մասնաճյուղի «Արևիկ» ազգային պարկում Ագարակի խաչից – «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում  օգոստոսի 14-ին 15.30-ին բռնկվել է հրդեհ` հակառակորդի արձակած կրակահերթից, որն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: ««Զանգեզուր»» կենսոլորտային համալիր»» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Կարճևան համայնքի բնակիչների ուժերով հրդեհը  55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն:

«Զիկատար բնապահպանական կենտրոն» ՊՈԱԿ-ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Տարածքում հրդեհի բռնկման ռիսկերը ցածր են:

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:

«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ–ում հրդեհավտանգ իրավիճակ չի հայտնաբերվել, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն, իրավիճակը վերահսկելի է:

«Սևան ԱՊ» ՊՈԱԿ–ում տարածքում հրդեհներ չեն գրանցվել, տարածքները գտնվում են շուրջօրյա հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է: