Հերքում եմ, նման բան չկա. Մակունցը՝ պաշտոնյաների հետ վարչապետի հրահանգով հանդիպելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ԱԺ հրավիրված ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվել են, թե վերջին շրջանում ինչո՞ւ է Հայաստանում հանցագործությունների թիվն ավելացել, ի՞նչն է դրան նպաստել և ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի իրավիճակը շտկվի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Ոստիկանապետը նշեց մի քանի հանգամանք, որոնցից մեկը համաներման հետ էր կապված: Մյուսը պայմանավորված էր այն հանգամանքով, որ հաղորդում տվողների թիվը Հայաստանում բավական շատացել է։ Ամեն դեպքում՝ մենք ճշտեցինք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ոստիկանությունը իրավիճակը վերահսկելու համար: Նա նշեց, որ ամեն ինչ վերահսկելի է, և համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է «Իմ քայլի» պատգամավորներին հանձնարարել պարբերաբար հանդիպման հրավիրել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Հերքում եմ, նման բան չկա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան