Ուսումնասիրվում է Երևանում լուսացույցի աջ սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունը
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են Երևան քաղաքի լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուրի փոփոխության մասին վարորդները լրացուցիչ կտեղեկացվեն լրատվամիջոցների միջոցով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով Ոստիկանությունը աջ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է լինել ուշադիր փոփոխություն կատարված նման խաչմերուկներում և զիջել փողոցը հատող հետիոտներին: