Դատարանը քննում է Մանվել Գրիգորյանին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը

Լուրեր

24.07.2026 | 18:00
Ակնկալում ենք, որ Հայաստանի հետ ավելի մեծ առևտուր կլինի. Եվրահանձնաժողովի խոսնակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:

Պաշտպանները միջնորդում են 20 միլիոն գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակել:

Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր: Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին,  38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: