Կտրուկ ավելացել են խափանման միջոց կալանքին այլընտրանք հանդիսացող գրավի կիրառման որոշումները. Դատախազություն

Լուրեր

16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
Բոլորը

2018թ. ընթացքում մեղադրյալի կալանավորման կամ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունների հիմնավորվածության ապահովման ուսումնասիրության շրջանակներում վերլուծության է երթարկվել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման պրակտիկան. տեղեկացնում ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը:

 

Պարզվել է, որ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2018թ. ներկայացված և դատարանների կողմից բավարարված 808 միջնորդությունից 168-ի կամ 20,8%-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. կայացվել է գրավի կիրառման 78 որոշում, այսինք 2018թ. 115%-ով աճել է գրավի կիրառման ցուցանիշը: Նման կտրուկ աճը պայմանավորված է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունների բավարարման ցուցանիշի բարելավման հանգամանքով:

 

Այլընտրանքային խափանման այս միջոցը կիրառելու մասին 2018թ. կայացված 168 դատական ակտերից 84-ի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, ինչը նշանակում է, որ այդ որոշումների ուղիղ 50 տոկոսի դեպքում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները համաձայնել են դատարանների կողմից կայացված՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշումների հետ: Իսկ ներկայացված վերաքննիչ բողոքներից բավարարվել է 18-ը կամ 21,4%-ը:

 

Էականորեն աճել են նաև կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում գրավ կիրառելու որոշումները:

 

Մասնավորապես 2018թ. ընթացքում դատարան ներկայացված և բավարարված՝ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 56-ի պարագայում կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ: Մինչդեռ 2017թ. գրավ է կիրառվել  կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություններից 15-ի քննության արդյունքում, ինչը 41-ով կամ 273%-ով քիչ է 2018թ. համեմատությամբ:

 

Այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման որոշումների ավելացման միտումը բխում է անազատության հետ չկապված խափանման միջոցների, այդ թվում նաև գրավի կիրառման պրակտիկայի ընդլայնմանը նպաստելու՝ ՀՀ գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից: 2018թ. հուլիսի 12-ին կայացած ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել էր խափանման միջոց ընտրելու հարցի քննարկման յուրաքանչյուր դեպքում պարտադիր դիտարկել անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման հնարավորության հարցը, իսկ խափանման միջոց կալանքի կիրառման կամ այդ խափանման միջոցի կիրառման ժամկետների երկարացման միջնորդությունների քննության ընթացքում, գնահատելով քրեական գործի՝ փաստական տվյալների հիման վրա մեղադրյալի կողմից ազատության մեջ մնալու պայմանների խախտման ռիսկերը, դիտարկել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառմանը չառարկելու հնարավորությունը:

 

Այդուհանդերձ՝ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ 2018թ. ընթացքում դատարանների կողմից մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը շատ դեպքերում թույլատրելի է համարվել անհիմն և ոչ բավարար պատճառաբանություններով՝ չընդունելով մեղադրող կողմի ներկայացրած առարկությունները: Մասնավորապես՝ գրավի կիրառումը թույլատրելի է համարվել նաև այն դեպքերում, երբ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել քրեական դատավարության մասնակիցների վրա ապօրինի ազդեցություն գործադրելու կամ մեղադրյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականության առկայությամբ: Նման դեպքում գրավի կիրառումն իրավաչափ լինել չի կարող, քանի որ  գրավը, որպես կալանավորմանն այլընտրանքային խափանման միջոց, չի կարող երաշխավորել դրանց հնարավոր կատարման բացառումը: Նշված արձանագրումները վերահաստատվել են դատարանների համար կիրառության համար պարտադիր՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում: Եվ չնայած այդ հանգամանքին՝ ստորադաս դատարանները շատ դեպքերում նշված նախադեպային դիրքորոշմանը չեն հետևում և, պարտավոր լինելով հանդերձ, չեն պատճառաբանում, թե ինչու վերոհիշյալ նախադեպային դիրքորոշումը կոնկրետ դեպքում չի կիրառվում:

 

Նման մոտեցման հետևանքներն արդեն իսկ զգալի են: Մասնավորապես 2018թ. արձանագրվել է 6 դեպք, երբ կալանքի միջնորդությունը մերժելու (3 դեպք),  կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժելու (2 դեպք) և գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու (1 դեպք) դատական ակտի հիման վրա մնալով ազատության մեջ՝ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ: Նշված 6 դեպքերից 3-ի պարագայում անձը, մնալով ազատության մեջ, կատարել է նոր հանցանք, 1-ի պարագայում խուսափել է քննությունից, 2-ի պարագայում ապօրինի ազդեցություն է գործադրել քրեական դատավարության մասնակիցների վրա:

 

Նշված 6 դեպքերից 5-ով մեղադրյալները կրկին կալանավորվել են, իսկ 1-ով՝ քննությունից խուսափող անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: