Նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցի մարտի 1-ի երթին, բայց հարգանքի տուրք կմատուցի

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օրակարգում այս պահին նախատեսված չէ մասնակցություն մարտի 1-ի երթին: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2008թ. մարտի 1-ի դեպքերը համարում է մեծ ողբերգություն մեր երկրի համար: Մարտի 1-ին հանրապետության նախագահն իր հարգանքի տուրքը կմատուցի Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նախագահի օրակարգում այս պահին նախատեսված չէ մասնակցություն երթին»,- ասաց նախագահի օգնականը:

«Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երթը նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը և քաղաքացու իշխանությունն այլևս անշրջելի են, որ ՀՀ-ում այլևս չեն լինելու կեղծիքներ, որ մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանը, քաղաքական բռնությանը, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին։ Այդ օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերին և ընդհանրապես՝ բռնության բոլոր զոհերին»,- նշել էր վարչապետը։

Նարեկ Կիրակոսյան