Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՀՀ կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ փետրվարի 22-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ «Աշխատիր Հայաստան» արշավի վերաբերյալ: Ներկա էին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, Առողջապահության նախարարների տեղակալները և այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով ներկաներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ այսօր Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը գործազրկության բարձր մակարդակն է, ինչը հնարավոր է հաղթահարել միայն փաստերի վերլուծության վրա հիմնված զբաղվածության քաղաքականության և հստակ թիրախներով գործողությունների ծրագրի մշակման և հետևողական իրականացման արդյունքում:

Նրա խոսքով կառավարության ծրագրի անկյունաքարն է աշխատանքի խրախուսումը: Միաժամանակ, վերջերս շատ են նաև քննարկվել գործազրկության պատճառները, այդուհանդերձ բացակայում է ոլորտի համապարփակ և թվային ցուցանիշներով հարուստ ուսումնասիրություն, որը նաև թույլ կտա ապագայում նվազեցնելու հատկապես կառուցվածքային գործազրկության մակարդակը և բոլորի համար ստեղծելու արժանապատիվ աշխատանքի պայմաններ:

Փոխվարչապետը հավելել է, որ հրավիրված գերատեսչություններից յուրաքանչյուրն ուղղակիորեն առնչվում է աշխատաշուկայի քաղաքականությանը, և այս ուղղությամբ տարբեր ծրագրեր են իրականացվում: Սակայն, քանի որ զբաղվածության քաղաքականությունը պահանջում է համակարգված միջոցառումների առկայություն, որը կբացառի կրկնությունը և անարդյունավետությունը, ուստի նա առաջարկել է մեկտեղել աշխատանքի խրախուսմանն ուղղված քայլերը «Աշխատիր Հայաստան» արշավի շրջանակներում:

Աշխատանքները համակարգելու համար նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական խումբ, իսկ արշավի մեկնարկը տալ մայիսին: «Աշխատիր Հայաստան» արշավը կդառնա «տանիք» կարճաժամկետ և  երկարաժամկետ բարեփոխումների համար՝ նախապատրաստելով քաղաքացիներին ապագայի աշխատանքին: