Բացահայտվել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպք. ԱԱԾ

Լուրեր

08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը պետական սահմանի պահպանության և անձեռնմխելիությունն ապահովելու գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի հանցակցությամբ ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու հերթական դեպք՝ զուգորդված պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ջոկատի «Գոգավան» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչ, պաշտոնատար անձ հանդիսացող Գ.Պ-ն 2018թ. հուլիսի 20-ին սահմանապահ վերակարգի կազմում ծառայություն իրականացնելիս ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել ՀՀ պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների սահմանային վերահսկողություն, իր ծանոթ Ն.Ա-ի դրդմամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և «Տոյոտա» մակնիշի, 05 PL 050 համարանիշի ավտոմեքենայի սրահում թաքնված Ա.Ղ-ի կողմից հսկիչ-անցագրային կետով առանց սահմանային վերահսկողության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելուց, դա կանխելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ սահմանախախտի տվյալները չի մուտքագրել, դրանով իսկ օժանդակելով Ա.Ղ-ի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատելուն:

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ պաշտոնատար անձ հանդիսացող Գ.Պ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելուն օժանդակելու համար, ով իրեն մեղավոր է ճանաչել և խոստովանական բնույթի ցուցմունքներ է տվել, իսկ Ն.Ա-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-329 հոդվածի 1-ին մասով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն:
Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում սահմանախախտի գտնվելու վայրը պարզելու և վերջինիս պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։