Վալերի Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանության լրատվական վարչության փոխանցմամբ՝ փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն տեղի ունեցավ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման թեմայով։ Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։

Ոստիկանության պետը, անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման անհրաժեշտությանը, ընդգծեց, որ խնդրի կարգավորումը հնարավոր է պատկան մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում։

Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին ոլորտի բարելավմանը վերաբերող և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ լուծում պահանջող առաջարկներ։ Քննարկվեցին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տրանսպորտային միջոցների բեռնաթափմանը, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների բարելավմանը, ճանապարհաշինարարական նախագծերին, ինչպես և ոլորտը կարգավորող օրենսդրությանը առնչվող հարցեր։ Խորհրդակցության մասնակիցները խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացրին միջազգային փորձը՝ համեմատականներ անկացնելով ճանապարհային երթևեկության ոլորտում Հայաստանում առկա խնդիրների հետ։

Քննարկման ավարտին որոշում կայացվեց ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որն առավել խորքային կուսումնասիրի ոլորտը, կառաջարկի խնդիրների լուծման իրատեսական տարբերակներ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ աշխատանքի արդյունքում։