Պաղպաղակի շուկայում խախտումներ են հայտնաբերվել. ՍԱՊԾ

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը,  առաջնորդվելով ստուգումների տարեկան ծրագրով, պաղպաղակի արտադրության ոլորտում առա ռիսկերով և ստացված ահազանգերով, հուլիսի սկզբից սկսած Երևան քաղաքում և հանրապետության մարզերում պետական վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում: Մասնավորապես՝ ստուգումներ և դիտարկումներ են իրականացվում ՍԱՊԾ սննդի շղթայի օպերատորների բազայում 01.06.2017 թ. դրությամբ գրանցված՝ պաղպաղակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող 19 տնտեսավարող սուբյեկտների մոտ, այդ թվում և՝ փափուկ պաղպաղակ իրացնող տնտեսվարողների մոտ:

Վերահսկողություն է իրականացվել

«Թամարա և Անի» ՍՊԸ «Երևան Կաթ» ՍՊԸ «Արմ Սվիթ» ՍՊԸ «Արմսվիթ» ՍՊԸ Ա/Ձ Արփենիկ Ղազարյան
«Թամարա» ՍՊԸ «Բիո Կաթ» ՍՊԸ «Էլիտ Շանթ» ՍՊԸ «Գրանտ Քենդի» ՀՁ ՍՊԸ «Հայր և որդի Շուշանյաններ» ՍՊԸ
«Յունիո Ջելատի» ՍՊԸ «Միքս վե Գրուպ» ՍՊԸ «Իգիթ» ՍՊԸ «Դոլչեզա» ՍՊԸ Ալեքս Հոլդինգ ՍՊԸ(պաղպաղակներ՝ «Բոնիլատ», «Աշտարակա կաթ»,  «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»)
«Ոսկե Պինգվին» ՍՊԸ «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ Ա/Ձ Իրինա Լազարյան –

Պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են ինչպես փաստաթղթային-մակնշման, այնպես էլ լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված խախտումներ: Հիմնական խախտումներ են՝ մակնշման, հումքի և փաթեթավորող նյութերի փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ,          համապատասխանության գնահատման ընթացակարգերի և աշխատակիցների նախնական ու պարբերական բժշկական զննությունների խախտումներ, սանիտարահիգիենիկ պահանջները չպահպանելու դեպքեր:

Մակնշման և փաստաթղթային անհամապատասխանությունները հիմնականում պայմանավորված են Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող տեխնիակական կանոնակարգերի պահանջների կիրառմամբ, որոնց հիմքով կասեցվել է մի շարք արտադրողների ինչպես պատրաստի արտադրանքի իրացումը, այնպես էլ հումքի օգտագործումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ արտադրողների մոտ դեռևս առկա է ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող մակնշմամբ փաթեթավորող նյութերի մնացորդ, պատրաստի արտադրանքի մակնշման անհամապատասխանություննեը հանձնարարվել է վերացնել կրկնապիտակների միջոցով:

Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որոնց  արդյունքների հիման վրա կասեցվել են հինգ պաղպաղակ արտադրողների՝ «Թամարա և Անի» ՍՊԸ, «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա» ՍՊԸ, «Իգիթ» ՍՊԸ, «Ոսկե Պինգվին» ՍՊԸ, «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական գործընթացի առանձին գործառույթներ: Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված պաղպաղակի խմբաքանակները օգտահանման կամ ոչնչացման նպատակով հետ են կանչվել շուկայից:  Լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նաև ներկրված երկու արտադրատեսակներ՝ «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»-ի պաղպաղակները, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փափուկ պաղպաղակի բացօթյա առևտուրն արգելվում է՝ Ծառայությունը իրականացրել է շրջայցեր և կասեցրել  այդպիսի մի քանի  վաճառք: Մյուս դեպքերում՝ փափուկ պաղպաղակներից կատարվել են նմուշառումներ, որոնք գտնվում են դեռ լաբորատոր փորձաքննության փուլում:

Պետական վերահսկողության շրջանակներում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, դրանց նկատմամբ Ծառայության կողմից սահմանվել է հսկողություն: Մի քանի տնտեսվարող սուբյեկտների մոտ պետական վերահսկողության միջոցառումները դեռևս գտնվում են ընթացքի մեջ: