Մեր աջակցությունը Սիրիային շահարկման առիթ չի կարող լինել. Տոնոյանը՝ ԱՄՆ պետդեպի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 01:00
ԱԱ-2026. Իսպանիան վստահ հաղթեց և 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 23:29
Կալանավորվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 23:19
ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին
02.07.2026 | 23:02
Կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
02.07.2026 | 22:50
Հաստատվել է ՀՀ 2027-2029 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
02.07.2026 | 22:37
Վթարային ջրանջատում` Արարատի մարզում
02.07.2026 | 22:19
Վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքը կպահպանվի երկու տարի՝ 1 տարվա փոխարեն
02.07.2026 | 22:04
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.07.2026 | 21:50
Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը
02.07.2026 | 21:36
BP-ն Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը փոխանցել է ադրբեջանական SOCAR-ին
02.07.2026 | 21:25
Հավանաբար գործ է ունեցել, բացառում եմ, որ նեղացել է. Խաչատրյանը` Հովհաննիսյանի հեռանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:15
Ընտրակաշառքից մինչև պետական դավաճանության մեղադրանքներ․ քաղհալածյա՞լ են ընդդիմության դեմքերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատժամիջոցներ է կիրառում ՀՀ-ի դեմ, ԵՄ-ն իր պարտքը կատարեց՝ բացեց շուկան, որ բարդ իրավիճակից դուրս գանք․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 20:51
Ադրբեջանն ուսումնասիրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցելու հնարավորությունը․ Զաքիր Հասանով
02.07.2026 | 20:48
ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր
Բոլորը

ԱՄՆ դեպարտամենտին, կարծում եմ, որ արձագանքելու է Արտաքին գործերի նախարարությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ ԱՄՆ պետդեպը չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը՝ Սիրիայում առաքելության հարցով:

Հիշեցնեք, որ Սիրիա է գործուղվել հայ մասնագետների 83 հոգանոց խումբ: Մեր հարցին՝ ԱՄՆ պետդեպի արձագանքը ինչ-որ ենթատեքստեր ունի՞ կամ հետևանքներ կլինե՞ն, նախարարը պատասխանեց. «Կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիային, որի մաս է կազմում նաև հայկական համայնքը, բարոյական առումով անխոցելի է և շահարկման առիթ չի կարող հանդիսանալ»,- ասաց նա:

Նշենք, որ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն արձագանքել է Հայաստանից մասնագետների 83-հոգանոց խմբի Սիրիա գործուղմանը և ընդգծել, որ չի պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը այս առաքելության նպատակով:

«Մեզ հասկանալի է Սիրիայի մարդասիրական իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությունը, և մենք կիսում ենք Մերձավոր Արևելքում կրոնական փոքրամասնությունների պաշտպանության շուրջ մտահոգությունները: Այնուհանդերձ, մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով»,- ասված է Պետդեպարտամենտի՝ լրատվամիջոցների հարցումներին տրված պատասխանում, որը տրամադրել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Դավիթ Տոնոյանը նաև ասաց, որ շարունակելու են Սու-30-ների ձեռքբերումը: «Չորս միավորով չենք բավարարվելու: Կործանիչները, ըստ պայմանագրի, պետք է ձեռք բերվեն համապատասխան ժամանակներում»:

Նարեկ Կիրակոսյան