Մեսրոպ Մակյանը մտքափոխվեց․ «Սասնա ծռերի» աջակիցներին թույլատրեց մասնակցել դատավարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
08.02.2026 | 11:42
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.02.2026 | 11:25
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
08.02.2026 | 10:49
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան
08.02.2026 | 10:12
Վարդենյաց լեռնանցքում բուք է
08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիտը։ Նիստերը դատարանի որոշմամբ այսուհետ կանցկացվեն դռնփակ՝ նիստերի ընթացքը չխոչընդոտելու համար։

Փաստաբան Արա Ղարագյոզյանը դատարանում հայտարարեց, որ մասնակի դռնփակ դատական նիստ անցկացնել չի կարելի, և եթե քաղաքացիներից որևէ մեկը խախտել է կարգը, ապա նրա նկատմամբ հարկավոր է սանկցիա կիրառել և հեռացնել դահլիճից և ոչ թե բոլորին արգելել մասնակցել նիստերին։ Նա միջնորդեց արգելքը հանել։

Մնացած ամբաստանյալներն ու պաշտպանները ևս միացան միջնորդությանը։ Մեղադրող կողմը այս միջնորդության վերաբերյալ ասաց, որ այն մասնակի դռնփակ չէ, և դատարանի որոշումը՝ լրատվամիջոցներին նիստերին մասնակցել թույլ տալը, ապահովում է արդար դատաքննություն անցկացնելու դրույթների բաղադրիչները։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանի կարծիքով՝ դատարանը իրավաչափ որոշում է կայացրել «Սասնա ծռերի» աջակիցներին նիստերի դահլիճ չթողնելով։ Նա, սակայն չառարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ եթե դատարանը կգտնի, որ պետք է նրանց թույլատրել մասնակցել նիստերին, ապա մեկ պայմանով, որ դատարանում գոռում-գոչյուններ չլինեն։

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ Արա Ղարագյոզյանը նախկին դատական նիստին ներկա չի եղել և չի տեսել, թե ինչ իրավիճակ է եղել․ «Խոսքը ոչ միայն այդ, այլ նաև մնացած նիստերի ընթացքի մասին է, իմ կողմից բազմիցս հորդորվել է, խնդրվել է նիստի ընթացքը չխոչընդոտել։ նախորդ անգամ էլ զգուշացրի, որ նման պայմաններում դատարանին այլ ելք չի մնում, քան նիստերի հետագա ընթացքը, կամ որոշ ժամանակահատված կազմակերպել դռնփակ ռեժիմով»։

Դատարանը որոշեց, որպեսզի հրապարակային քննությունը կասկածի տակ չդրվի՝ ևս մեկ անգամ շանս տալ աջակիցներին ներկա գտնվել դատարանի դահլիճում և հետևել նիստի ընթացքին։

Դատարանը բավարեց Ղարագյոզյանի միջնորդությունը։ «Սասնա ծռերի» աջակիցները քիչ անց կրկին կլինեն նիստերի դահլիճում։

Հիշեցնենք, որ նիստերը դռնփակ անցկացնելու դատարանի որոշումը «Սասնա ծռերի» աջակիցների զայրույթն է հարուցել, և նրանք բողոքի ակցիա էին իրականացնում դատարանի բակում։

Լիլիթ Շաբոյան