Այդպես էլ չկարողացա բացահայտել՝ տիկին Սեյրանյանին նշանակելու հիմքեր կա՞ն, թե՞ ոչ. Լևոն Բարսեղյանը՝ ՀՌՀ մրցութային հանձնաժողովի անդամի նշանակման մասին

Լուրեր

18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղերի թեկնածուների ընտրության համար մրցութային հանձնաժողովի կազմավորման փուլում առաջացած խնդիրներն անհասկանալի են: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում առաջացող թափուր տեղի համալրման խնդիրների թեմայով փետրվարի 11-ին հրավիրված ասուլիսում ասաց հանձնաժողովի անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նշենք, որ խորհրդում թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու նպատակով մրցութային հանձնաժողով է ստեղծվել, որի կազմում են «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը և Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ որպես ստեղծագործական միությունների ներկայացուցիչ: Հենց վերջինի հետ էլ կապված է անհասկանալի իրավիճակը:

«Մեզ համար մնաց անհասկանալի, թե ինչպե՞ս է ստացվել, որ թվով յոթ ստեղծագործական միությունների նախագահներից որևէ մեկը չի հաստատել, որ իրենք տեղյակ են եղել թեկնածու առաջադրելու իրենց հնարավորության մասին, իսկ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասել է, որ իր թեկնածությունն առաջադրել են այդ միությունները: Որպեսզի հասկանանք՝ ինչն ինչոց է, ես ստիպված էի հարցում ուղարկել Հանրային հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ հարցնելով, թե ինչ իրավական հիմքով է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողովի անդամ նշանակել Ժուռնալիստների միության Սաթիկ Սեյրանյանին: Խնդրել էի ինձ տրամադրել այդ նշանակման համար հիմք հանդիսացած ստեղծագործական միությունների կամ դրանց ղեկավարների բոլոր որոշումների պատճենները»,- տեղեկացրեց Լևոն Բարսեղյանը՝ հավելելով, որ պատասխանից չի հասկացվում՝ հանձնաժողովի կոնկրետ անդամի նշանակման հիմքերն հիմքերն ունե՞ն, թե՞ ոչ:

Ըստ Լևոն Բարսեղյանի՝ չէին ցանկանա մասնակցել մի գործընթացի, որը սկզբում ներկայացվում է որպես բաց, հրապարակային և բարի կամքի, ազնվական պայմանավորվածության վրա ձեռք բերված սկզբունք, բայց որում հիմա տարօրինակ հակասություններ կան:

«Յոթ միությունների նախագահները, փաստորեն, տեղյակ չեն: Տեղյակ է միայն Ժուռնալիստների միության նախագահը և ասում է, որ գոնե երկուսից ինքն աջակցող ստորագրություն է ունեցել: Ես իմ ջանքը ներդրել եմ՝ հասկանալու համար, թե, ի վերջո, կա՞ն հիմքեր տիկին Սեյրանյանին նշանակելու համար, և չեմ բացահայտել: Ճիշտ կլինի, որ լրագրողները, ովքեր մտահոգ են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ճակատագրով, հետամուտ լինեն հարցին»,- ասաց Լևոն Բարսեղյանը՝ հավելելով, որ այս մրցութային հանձնաժողովն էական դերակատարություն է ունենալու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի և անդամների նշանակման հարցում:

Նա նշեց նաև, որ հեղափոխությունից հետո մրցութային հանձնաժողովի կազմն առաջին անգամ փորձել են ընդլայնել և քվոտա սահմանել Ժուռնալիստների, Կոմպոզիտորների, Թատերական գործիչների, Ճարտարապետների, Դիզայներների, Գրողների, Նկարիչների, Կինոմատոգրաֆիստների միությունների համար:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան