Եթե Օսիպյանն իր ընկերներին է հիշում, ապա ես էլ ուզում եմ հիշել Արայիկ Խանդոյանին, Հաց բերողին, Մարտի 1-ի տասը զոհերին․ Թամար Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 14:12
Գերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունը․ Աննա Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 14:03
5.9 հա հողատարածք վերադարձվել է Բերդ համայնքի սեփականությանը
28.09.2026 | 13:54
Բաղդադը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերն ամբողջությամբ դուրս են բերվել Իրաքից
28.09.2026 | 13:50
ԵԽԽՎ-ն քննարկում է ՀՀ ԱԺ ընտրությունները․ արտաքին ճնշումից մինչև ԿԸՀ որոշումներ․ ՈւՂԻՂ
28.09.2026 | 13:46
ՖԻԴԵ-ն նոր նախագահ ունի
28.09.2026 | 13:37
Հունգարիայի խորհրդարանը վարչապետին զրկել է անձեռնմխելիությունից
28.09.2026 | 13:28
Գերիներին պահելով մեր արժանապատվությունն են փորձում նսեմացնել․ Հրայր Պալեան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 13:20
Հովք գյուղում ավելի քան 300 մետր երկաթե խողովակ գողանալու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել
28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
Բոլորը

Ապրիլին տեղի ունեցած գործողությունները հեղափոխություն որակելն ինձ մոտ կասկածներ է հարուցոմ․ հարց է առաջանում՝ արդյոք դա կարելի՞ է անվանել հեղափոխություն, որովհետև, եթե այդ գործողություններից հետո պետական կառույցում որոշակի ճյուղեր կտրուկ փոփոխությունների չեն ենթարկվում, արդարադատությունը որոշակի փոփոխության ևս չի ենթարկվում և չեն տրվում մինչ այդ եղած իշխանությունների գնահատականը՝ կատարվածը դժվար է հեղափոխություն անվանելը։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ հավելելով․ «Եթե արդարադատության ոլորտում մինչ հիմա գործում է նույն համակարգը՝ պահպանվելով նույնությամբ, ուրեմն, կարելի է ասել, որ դեռևս տեղի չի ունեցել հեղափոխություն։ Եթե Սահմանադրությունն էլ չի փոփոխվել և շարունակում է նույնությամբ գործել, նշանակում է համակարգային փոփոխություններ չկան, իսկ քանի դեռ չկան այդպիսիք, ապա ես՝ որպես քաղաքացի, կդժվարանամ ապրիլին կատարված իրադարձությունները որակել հեղափոխություն»։

Վերջինիս խոսքով՝ փոփոխություններ չի նկատում նաև ուժային կառույցներում կատարված նշանակումների առումով։

«Ոստիկանությունը նախկին իշխանության գլխավոր մահակն էր։  Օրինակ՝  ոստիկանապետ դարձավ Վալերի Օսիպյանը, որի ձեռքերով շատ սոսկալի և անարդար դեպքեր են տեղի ունեցել։ Մինչև 2018 թվականի ապրիլյան դեպքերը բոլոր ընդվզողները հալածվել են, մարդիկ ձերբակալվել են խմբերով,  ծեծվել և ջարդվել են, ինքնահրկիզվել են և այդ ամենի գլխավոր կատարողը եղել է պարոն Օսիպյանը»,- ասաց Թամար Հովհաննիսյանն՝ անդրադառնալով  Վալերի Օսիպյանի «Սասնա Ծռերի» գործով  տված վերջին ցուցմունքին և հավելելով, որ եթե Օսիպյանն իր ընկերներին է հիշում, ապա ինքն էլ ցանկանում է հիշել իր այն ընկերներին, որոնց կորցրել է։

«Ուզում եմ հիշել Արայիկ Խանդոյանին, Հաց բերողին, Մարտի 1-ի տասը զոհերին,  Հոկտեմբերի 27-ի զոհերին»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան