Ոստիկանները գրպանահատության նոր դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը գրպանահատության դեմ, յուրաքանչյուր նոր դեպք արձանագրելիս իրազեկում հասարակությանը, ինչն ինքնին զգոնության կոչ է և կանխարգելիչ նկատառում ունի:

Փետրվարի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Քանաքեռի բնակիչ Հարություն Նազարեթյանին Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նազարեթյանը ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էր հափշտակել, որի մեջ եղել էին բանկային քարտ և փող: Ուղևորուհին չէր նկատել Նազարեթյանին, բայց նրա կասկածելի վարքը չէր վրիպել ոստիկանների աչքից` բռնել էին:

Նմանատիպ մի դեպք էլ հաջորդ օրը գրանցվեց Էրեբունու վարչական տարածքում:
Փետրվարի 7-ին, ժամը 12-ի սահմաններում, օգտվելով ավտոբուսի նեղվածքից, Դավիթ Բեկի փողոցի բնակիչ Գրգոր Ղավայանը ձեռքերի հմտությանն էր դիմել, մի տղամարդու գրպանից հափշտակել էր դրամապանակը, բայց գործն ավարտին հասցնել չէր կարողացել, Տիգրան Մեծի պողոտայում, ավտոբուսից իջնելիս դարձյալ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները բռնել էին նրան, Էրեբունու բաժին բերման ենթարկել:

Երկու դեպքում էլ ոստիկանները գողոնը ձեռքներին էին բռնել, կատարածը հերքելն անհնար էր: Նազարեթյանը և Ղավայանը խոստովանական բացատրություններ են տվել:
Տուժողներից ընդունվել է հաղորդում:

Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հատկապես այն վայրերում, որտեղ հասկանալի պատճառներով նեղվածք է, լինի շուկա, տոնավաճառ, թե երթուղային, պայուսակները, դրամապանակներն ու բջջային հեռախոսները պահել տեսադաշտում: