Թուրքիան պատրաստվում է սեփական արտադրության «T-155 Fırtına» հաուբիցներ վաճառել Կատարին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մանրամասներ է հրապարակել տեղական արտադրության զինամթերքի արտահանման նախագծերի վերաբերյալ։

Նախօրեին Անկարայում՝ թուրքական ռազմարդյունաբերական ոլորտի խոշոր ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ժամանակ Աքարը մասնավորապես նշել է, որ Կատարի, Ուկրաինայի և Պակիստանի հետ զենքի արտահանման պայմանագրերն արդեն պատրաստ են ստորագրման։

Թուրքիան պատրաստվում է սեփական արտադրության «T-155 Fırtına» հաուբիցներ վաճառել Կատարին։ Ուկրաինայի հետ կկնքվի անօդաչու թռչող սարքերի վաճառքի պայմանագիր, իսկ Պակիստանի հետ՝ «Milgem» («Ազգային նավ») նախագծի շրջանակում արտադրված նավերի վաճառքի պայմանագիր։

Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի փորձագետ Թուրան Օղուզի գնահատմամբ՝ հնարավոր է, որ Կատարին վաճառվելիք հաուբիցների շարժիչները ևս լինեն թուրքական արտադրության։ Բայց դա միայն այն դեպքում, եթե պատվերը շատ հրատապ չլինի և դրանք անհրաժեշտ լինի Կատարին մատակարարել 2022թ․։

Ավելի հրատապ պատվերի դեպքում Թուրքիան կարող է այդ  հաուբիցների համար օգտագործել Ուկրաինայից պատվիրված շարժիչները։ ԴԵռևս 2018թ․ հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Թուրքիան պատրաստվում է Ուկրաինայից հաուբիցի 20 շարժիչ գնել։ Օղուզի խոսքով՝ այդ նախխաձեռնությունը կարող է կապված լինել հենց Կատարի պատվերի հետ։

Եթե Կատարի հետ գործարքը հաջողվի, դա կլինի առաջին երկիրը, որը Թուրքիայից տեղական արտադրության հաուբից է գնել։ Հայտնի է, որ դեռ 2010թ․ Ադրբեջանը ևս հանդես էր եկել Թուրքիայից 36 հատ «Fırtına» գնելու նախաձեռնությամբ, սակայն Գերմանիան խոչընդոտել էր այդ վաճառքին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ դրանց օգտագործման հեռանկարը կանխելու նպատակով։

ermenihaber.am