Մակրոնի հայտարարությունից հետո թուրք ազգայնական կուսակցապետը առաջարկել է արտաքսել Թուրքիայի հայերին

Լուրեր

12.07.2026 | 22:59
«Ուիմբլդոն»․ Յանիկ Սիները պաշտպանեց տիտղոսը
12.07.2026 | 22:27
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը` Երևանում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր
12.07.2026 | 21:25
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
12.07.2026 | 20:00
ՍԴ-ն վերջակետ դրեց․ Փաշինյանի, Կարապետյանի, Քոչարյանի ուժերն ԱԺ-ում, Ծառուկյանը՝ ճաղերի ետևում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.07.2026 | 18:50
Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
12.07.2026 | 18:17
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
12.07.2026 | 17:02
Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը արձակուրդում կգտնվի․ նա պարգևատրման մասին որոշում է ստորագրել
12.07.2026 | 16:12
Ուկրաինայի նախագահը հայտարարել է վարչապետի հրաժարականի մասին
12.07.2026 | 15:54
Վթարային ջրանջատում Վանաձորում
12.07.2026 | 14:55
Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումին
12.07.2026 | 14:12
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
12.07.2026 | 13:12
Հուլիսի 12-17-ի եղանակը․ Երևանում՝ չոր, մարզերում՝ կարճատև անձրև և ամպրոպ
12.07.2026 | 12:06
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյան
12.07.2026 | 11:41
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
12.07.2026 | 11:18
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում որպես Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր նշվելու մասին հայտարարությանը արձագանքել է նաև Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին: Ուլտրա ազգայնական ու խիստ պահպանողական ուղղվածություն ունեցող այս կուսակցության առաջնորդը առաջարկել է արտաքսել «Հայաստանից Թուրքիա եկած անլեգալ աշխատող հայերին». գրում է ermenihaber-ը:

Դեսթեջին մասնավորապես ասել է. «Այսօր Հայաստանից ապօրինի կերպով մեր երկիր եկած և այստեղ ստամոքս լցնող 100000 հայ է ապրում: Ասում եմ՝ սրանց արտաքսենք: Սրանք մի կողմից Թուրքիայի դեմ լոբբինգ են իրականացնում, մյուս կողմից էլ մենք կերակրում ենք նրանց»:

Ազգայնամոլ գործիչը ասել է նաև, որ «Հայոց ցեղասպանությունը սուտ է», և եթե անգամ ամբողջ աշխարհն էլ միավորվի, չեն կարող ստիպել իրենց ընդունել այն:

Դեսթեջին «չի զլացել» նաև Ֆրանսիայի հասցեին ոչ բարեկամական ու մեղադրական հայտարարություններ հնչեցնել.

«Դու նախ քո արած ցեղասպանությունների համար պատասխան տուր: Ալժիրում 2 մլն մուսուլմանի մահվան պատճառ ես դարձել, դու Ռուանդայի զինված հեղաշրջմանն ես աջակցել, դրա հետևանքով 800 հազար մարդ է մահացել: Դու նախ դրանց պատասխանը տուր: Դուք դեռ երեկ, Քանունիի (Օսմանյան կայսրության սուլթան 1520-1566թթ.) փեշերը համբուրելով, նրանից օգնություն էիք խնդրում»:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ապրիլի 24-ը կդառնա «Հայոց ցեղասպանության հիշատակման ազգային օր»։ Մակրոնը նշել է, որ իր այս նախաձեռնությունը կսկսի գործել հաջորդ ապրիլի 24-ից։

«Ֆրանսիան առաջին հերթին այն երկիրն է, որը գիտի, ինչպես նայել պատմությանը, որն առաջիններից մեկը դատապարտեց 1915թ.-ի հայ ժողովրդի ցեղասպանությունը, որը 2001թ.-ին, երկար պայքարից հետո, օրենքով ճանաչեց այն ու ապրիլի 24-ը հաջորդ շաբաթների ընթացքում կդառնա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»,-ասել է Մակրոնը: