Չի կատարել անհետաձգելի միջամտության որոշումը ու բռնություն է կիրառել հոր նկատմամբ. 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջդրվել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից հոր նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. նոյեմբերի 20-ին` ժամը 11:30-ին, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչը՝ ծնված 1968թ., բռնություն է գործադրել հոր նկատմամբ:

Վերոնշյալի հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների կողմից 51-ամյա տղամարդու նկատմամբ կայացվել է ընտանիքում բռնություն գործադրած անձի վերաբերյալ անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որի հիման վրա՝ վերջինիս արգելվել է 20 օր ժամանակով մոտենալ բռնության ենթարկված հորը:

Սակայն Ծաղկունք գյուղի 51-ամյա բնակիչը, խախտելով անհետաձգելի միջամտության որոշման պահանջները, նույն օրը՝ ժամը 19:25-ի սահմաններում, գնացել է հոր տուն և կրկին բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ աթոռով հարվածելով վերջինիս գլխին:

51-ամյա տղամարդու նկատմամբ ևս մեկ անգամ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշում՝ վերջինիս արգելելով 20 օր ժամանակով 100 մետր հեռավորությունից ավելի մոտենալ բռնության ենթարկված հորը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ծաղկունք գյուղի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: