Տաքսի ծառայության ոլորտին կանոնակարգում է պետք. Տիգրան Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
07.02.2019 | 14:03Կեսօրից կառավարության դիմաց մեկնարկել է վարորդների բողոքի ակցիան: Մասնակիցների մեջ նաև Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն է։
«Պահանջում ենք, որ տաքսու վարորդներին տրամադրվող կայանատեղիներն օրինական դառնան։ Մարդիկ, առանց տեղյակ լինելու, տուգանվում են»,- նշում է Տիգրան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այսօր դժվար է տարբերել կայանատեղիներից օգտվող անհատ և արտոնագրված վարորդներին։ «Պետք է ոլորտը կանոնակարգել։ Բոլորը տաքսի են քշում, բայց ոլորտը կանոնակարգված չի: Արտոնագրված տաքսու վարորդներն ապահովագրության համար երկու անգամ քիչ են վճարում, մենք՝ շատ»,- ընդգծում է Տիգրան Հովհաննիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի Մելքոնյան