«Եթե Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում է, նշանակում է՝ իր վրա էնտեղ ցուցմունք տվողներ կան». Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 14:49
Ալեն Սիմոնյանն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին
30.03.2026 | 14:37
Կա՛մ մահացած է, կա՛մ ծայրահեղ վատ վիճակում. Թրամփը՝ Մոջթաբա Խամենեիի մասին
30.03.2026 | 14:31
Հայ մարզիկները ոսկե ու բրոնզե մեդալներ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.03.2026 | 14:20
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.03.2026 | 14:13
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Ռուսաստանի հարավը. Տագանրոգում 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
30.03.2026 | 14:05
Հետախուզվողներ են հայտնաբերվել․ ՆԳՆ
30.03.2026 | 13:56
Թրամփը դիտարկում է «Իրանից ուրանի հանելու ռազմական գործողության» հնարավորությունը. WSJ
30.03.2026 | 13:48
ԱԴԾ-ն Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քարտուղարին մեղադրել է «հետախուզական գործունեության» մեջ․ նա կվտարվի երկրից
30.03.2026 | 13:40
Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ եկեղեցում Փաշինյանի հետ կապված միջադեպի առթիվ
30.03.2026 | 13:35
Սիները և Սաբալենկան՝ Մայամիի մրցաշարի հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 13:24
Իտալիայում թանգարանից գողացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի նկարները
30.03.2026 | 13:16
Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
30.03.2026 | 13:07
Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ Ռուսաստանից Կուբա նավթի մատակարարումներին
30.03.2026 | 12:59
«Սանդերլենդը» Ֆինն Գերագուսյանին շնորհավորել է Հայաստանի հավաքականում նորամուտի առթիվ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
30.03.2026 | 12:50
Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը չի կարծում, որ «Մարտի 1-ի» գործով բանակի ղեկավարությանն առաջադրված մեղադրանքները սեպ են խրում բանակի ու ժողովրդի հարաբերություններում։

«Հրամանատարը կատարում է հրաման: Եթե մարդիկ կան, որ ստացել են հրաման, պետք է կատարեն, ոչ թե քննարկեն: Այն հրամանատարը, որին մեղադրում են Մարտի 1-ի գործողությունների հետ կապված, նախ պետք է ապացուցի, որ անմեղ է ու կատարել է հրաման, նաև պիտի ասի, թե ումից է ստացել հրամանը»,- ասաց նախկին փոխնախարարը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է թե՛ Սեյրան Օհանյանին, թե՛ Յուրի Խաչատուրովին, թե՛ Միքայել Հարությունյանին։

Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ հայտարարեց, որ Քոչարյանը 2008 թվականի մարտի 2-ի լուսադեմին է տեղեկացել մարտի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին: «Երբ մարտի 2-ին աշխատանքի է եկել, նոր զեկուցել են, որ այդպիսի բան է տեղի ունեցել։ Պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել առավոտվա իրադարձությունների մասին»,- նշել էր Հայկ Ալումյանը։

2008-ի մարտյան դեպքերի ժամանակ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Մելքոնյանի տպավորությամբ՝ Հայկ Ալումյանը բանակում չի ծառայել, եթե նման բան է հայտարարում։ Նա նաև անհնար է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չլիներ այդ իրադարձությունների մասին: «Ո՞նց կարող է նման բան լինել, որ ինքը տեղյակ չլիներ նման հրամանից։ Չեմ հավատում, որ ինքը տեղյակ չի եղել»,- ասաց նախկին փոխնախարարը         ՝ հավելելով, որ 2008-ի փետրվարի 23-ին ժամը 10-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում հավաք է եղել, որին մասնակցել է բարձրագույն սպայական կազմը, «դրանից հետո դուրս է եկել 0038 հրամանը՝ ստեղծել օպերատիվ խումբ ու ամեն մարդ իր պարտականությունները կատարի»։

Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, վերջերս հյուրընկալվելով www.1in.am-ին, ասել էր. «2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն Ազատության հրապարակից հայտարարել է, որ պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը պատրաստ են զորքով անմիջական աջակցություն մատուցել միտինգավորներին: Բառերը կան, մենք բոլորս դրանից տեղյակ ենք, ի՞նչ էր մնում անել. բանակը զորանոցային վիճակի բերել»:

«Բալասանյան Վիտալիկն անտեղյակ է շատ բաներից։ Կարող է դնել՝ լսել։ Շատ բաներից խաբար չի։ Հիմա որ խոսում է, իրան դուխ են տվել՝ խոսում է: Դառել է Քյոռօղլին, իր համար խոսում է»,- արձագանքեց նախկին փոխնախարարը՝ շարունակելով. «Զորքի խնդիր չի եղել, խոսք զորքի մասին չի եղել: Ասել է, որ նրանք միանալու են մեզ: Ի՞նչ զորքով պիտի միանայինք: Մենք զորքի հետ ի՞նչ կապ ունեինք, մենք զորք չէինք ղեկավարում։ Ես, օրինակ, թիկունքն էի ղեկավարում»:

Ըստ Մելքոնյանի՝ ինքը հայտարարել է, որ Հատուկ գնդի վետերանների 80 տոկոսն էր միացել Համաժողովրդական շարժմանը, ոչ թե զորքի, ինչպես ներկայացրել է Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

«Վիտալիկը կորցրել է իշխանությունը Հայաստանում։ Նա կարողանում էր Հայաստանում հարցեր լուծել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ պաշտոնի նշանակելու հարցեր է կարողացել լուծել: Ամենավերջին առաքելությունը «Սասնա ծռերին» հանձնելն էր: Էլ Վիտալիկը չի կարողանում Հայաստանում հարցեր լուծել»,- հայտարարեց Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, Մելքոնյանն ասաց. «Եթե Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում է, նշանակում է՝ իր վրա էնտեղ ցուցմունք տվողներ կան։ Իհարկե՝ վկայի կարգավիճակով կլիներ, քանի որ Մարտի 1-ին ինքը երկրի վարչապետն էր և նոր ընտրված նախագահը։ Ինքը չի կարող ասել՝ ես էլ տեղյակ չեմ, թե ով է արել դա, ոնց որ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չէր»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում

Մարինե Խառատյան