Հակառակորդը կրակել է նաև ՀՀ սահմանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որով ի հավելումն Արցախի ՊՆ-ի առաջնագծից տարածած հաղորդագրության, տեղեկացնում է, որ ՀՀ սահմանին ևս կրակոցներ են եղել:
« ՀՀ սահմանին ևս եղել են կրակոցներ, սակայն զգալիորեն ավելի պակաս: Որևէ տեսակի կորուստներ չեն եղել»,- գրել է նա: