Պետբյուջեից հատկացված 15 մլն դրամի և գլխավոր դատախազության 60 հազար դոլարանոց վերելակի հետքերով

Լուրեր

07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:53
Թե որքան ուժեր են անհրաժեշտ, ոստիկանությունն է որոշում․ ոստիկանապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:46
Եկել է ժամանակը Մայր Աթոռում անցկացնել պատարագը․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.12.2025 | 13:04
Պյոտր Յանը հասել է ռևանշի ու վերադարձրել UFC-ի չեմպիոնի տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.12.2025 | 13:01
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք հանրային տրանսպորտում․ վարքականոններ՝ վարորդների և ուղևորների համար
07.12.2025 | 12:30
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ են սպասվում
07.12.2025 | 12:22
Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած երիտասարդ աղջկան
Բոլորը

Factor.am-ը դեռ մեկ ամիս առաջ տեղեկություն էր ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության շենքում թանկարժեք վերելակ է տեղադրված, որը սպասարկում է միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և նրան հյուրընկալվող հատուկ հյուրերի: Ըստ մեր տեղեկությունների՝ վերելակը հատուկ հարմարեցված է գլխավոր դատախազի համար:

Այս տեղեկության իսկությունը պարզելու նպատակով գրավոր հարցում էինք ուղարկել դատախազություն՝ հետևյալ հարցադրումներով.

1. Արդյո՞ք գլխավոր դատախազությունում տեղադրված է թանկարժեք վերելակ (մեր տեղեկություններով՝ այն շուրջ 60 հազար դոլար արժե): Խնդրում ենք նշել վերելակի հստակ արժեքը:
2. Ի՞նչ միջոցների հաշվին է այն ձեռք բերվել: Դրա համար գումարը վճարվել է պետբյուջեի՞ց, թե՞ այլ աղբյուրից:
3. Ե՞րբ է վերելակը տեղադրվել. խնդրում ենք նշել տեղադրման հստակ տարեթիվը:
4. Արդյո՞ք վերելակից կարող են օգտվել դատախազության մյուս աշխատակիցները (կամ նշեք, թե ովքե՞ր չեն կարող օգտնվել այդ վերելակից):

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում 2018թ. ընթացքում կատարվել են վերակառուցման աշխատանքներ, որոնք իրականացվել են դեռևս 2016թ. հունիսի 23-ին ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշման հիման վրա: «Վերակառուցման և ներքին շինմոնտաժային աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ տվյալ տեղեկատվությունը տնօրինող համապատասխան պետական մարմնից: Իրականացված վերանորոգման արդյունքում տեղադրված և շահագործվող վերելակից միայն ՀՀ գլխավոր դատախազը չի օգտվում: Վերելակը շահագործվում է նույն սկզբունքներով, ինչ պետական այլ մարմիններում»,- ասված է մեզ տրված պատասխանում։

Նկատենք, որ գլխավոր դատախազությունը փաստացի անպատասխան է թողել 60 հազար դոլարանոց վերելակի մասին մեր հարցումը, միաժամանակ, այդ տեղեկությունը չի հերքել՝ ընդամենը վկայակոչելով Կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի որոշումը։

Իսկ թե ինչ է գրված նշված՝ ՀՀ Կառավարության 2016 թվականի հունիսի 23-ի որոշման մեջ, ներկայացնում ենք ստորև. «Թույլատրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության՝ հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան-շենք հանդիսացող գլխավոր մասնաշենքում իրականացնել վերնահարկի վերակառուցում՝ նախագծային առաջադրանքը և նախագծահետազոտական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ: Վերակառուցման շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2016 թվականի ինն ամսում հատկացնել 15,020.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից»:

Ի դեպ՝ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ գրավոր հարցմանն ի պատասխան՝ հղում է արել Կառավարության վերը նշված որոշմանը։

Այսպիսով՝ պարզվում է, որ Կառավարության որոշմամբ՝ 2016 թվականին 15 մլն 20 հազար դրամ է հատկացվել Քաղաքաշինության նախարարությանը՝ Գլխավոր դատախազության վերնահարկի վերակառուցման շինաշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար, սակայն դատախազության շենքում տեղադրվել է նոր վերելակ, որի արժեքի մասին դատախազությունը նախընտրեց լռել։

 

 

Աղավնի Սուքիասյան