Ուղևորը դուրս է գցել տաքսու վարորդին ու մեքենան փախցրել. Ոստիկանները բացահայտել են ավազակության դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
Բոլորը

Փետրվարի 2-ի գիշերը, ժամը 1։40-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ ստացվեց։ Տաքսի ծառայություններից մեկի հեռախոսավարուհին տեղեկացնում էր, որ վարորդներից մեկը զանգել ու հայտնել է, որ Հարավարևմտյան թաղամասում ուղևորն իրեն դուրս է գցել ու մեքենան փախցրել. տեղեկացնում են ՀՀ Ոստիկանության լրատվական բաժնից:

Ոստիկանները ճշտեցին դեպքի վայրը, ուր անմիջապես օպերատիվ խումբ մեկնեց։ Տաքսու վարորդը հրավիրվեց ոստիկանության Մալաթիայի բաժին և հաղորդում տվեց։

Ըստ տուժողի՝ ուղևորը տաքսին նստել էր Նոր Նորքի 5-րդ զանգվածում և խնդրել գնալ Հարավարևմտյան Ա3 թաղամաս։ Երբ հասել էին Սեբաստիայի փողոց, պահանջել էր ուղղությունը փոխել և վարել համայնքապետարանի կողմը։

Հասել էին Օտյան փողոց, ուղևորը թիկունքից հարձակվել էր, ինչ-որ առարկա էր պահել վարորդի կոկորդին ու փող պահանջել։ Վարորդը հրաժարվել էր ու դիմադրել։

Ոստիկանության քրեական հետախույզները ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Շուտով պարզվեց առևանգված մեքենայի ընթացքի հետագիծը։

Ժամը 1։50-ին, ավտոմեքենան հայտնաբերվեց վթարված վիճակում։ Օհանովի 54 հասցեի մոտ բախվել էր ավտոտնակին, ապա մեքենան թողել ու հեռացել էր։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ավտոմեքենայի տարբեր հատվածներում արյան հետքեր կային, իսկ սրահում նաև կոտրված դանակի երկու մասեր՝ բռնակն ու շեղբը և հանցագործությունը կատարած անձի գլխարկը։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ավազակության և ավտոմեքենային ապօրինաբար տիրանալու հոդվածների հատկանիշներով։
Ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Բացահայտման աշխատանքներում էական նշանակություն ունեցավ այն տեղեկությունը, որ ուղևորը հենց սկզբում վարորդին խնդրել էր մեկնել Հարավարևմտյան Ա3 թաղամաս։

Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, Օհանովի 62 շենքի իր բնակարանից, հանցագործությունը կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց համաներմամբ վերջերս ազատության մեջ հայտնված, 31-ամյա Մամիկոն Սարգսյանը։

Նա ներկայացվել է նախաքննությունն իրականացնող մարմին և ձերբակալվել։

Քննությունը շարունակվում է։