Կառավարությունը «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ընկերությանը արտոնություն կտրամադրի

Լուրեր

31.03.2026 | 15:27
Ֆլորիդայի Փալմ Բիչ օդանավակայանը կվերանվանվի նախագահ Դոնալդ Թրամփի անունով
31.03.2026 | 15:19
«Բարսելոնան» ստիպված կլինի մի քանի ամսով հեռանալ «Կամպ Նոուից»
31.03.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դաշինք է ձևավորում // 290 մլն դոլարի վարկային փաթեթ՝ ՀՀ-ին․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 15:02
Հայաստանը Global Terrorism Index 2026-ում անվտանգ երկրների շարքում է
31.03.2026 | 14:57
Եկեղեցու միջադեպով ձերբակալված երիտասարդներից մեկն ազատ արձակվեց. նա չի կարող երկրից բացակայել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 14:45
Թվային ուրվականներ․ ինչպես են «խոսում» մահացածները
31.03.2026 | 14:36
ԱՄՆ-ը վերանայելու է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները Իրանի հետ պատերազմից հետո. Ռուբիո
31.03.2026 | 14:28
Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Opera Europa-ի անդամ
31.03.2026 | 14:20
Իտալացի զինվորականին «բռնել» են Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի մարզմանը նկարահանման ժամանակ
31.03.2026 | 14:13
Փաշինյան-Պուտին հանդիպում է սպասվում Մոսկվայում
31.03.2026 | 14:11
Ադրբեջանի ԱԳՆ-ն «հայկական խմբավորումներին» մեղադրում է, իբր, «ադրբեջանցիների ցեղասպանության մեջ»
31.03.2026 | 14:03
Փաշինյանն ու ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարը տարածաշրջանում կայունության ապահովմանը վերաբերող հարցեր են քննարկել
31.03.2026 | 13:55
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Պոլտավային. մեկ մարդ զոհվել է, վիրավորներ կան
31.03.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
31.03.2026 | 13:40
Հայաստան – Ջիբրալթար (Մ-19) հանդիպման 9 գոլերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Կառավարությունը «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ին կազատի տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծելու մաքսատուրքից: Այս մասին Factor.am-ը տեղեկանում կառավարության առաջիկա նիստի օրակարգից: Որոշման նախագիծը գործադիրի անդամներին կներկայացնի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

 

«Որոշման նպատակն է թույլատրել «Քանաքեռի կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից»,- ասված է Կառավարության որոշման մեջ:

 

Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է կտորի և օժանդակ նյութերի կարի արտադրության մեջ։ Ներմուծվող հումքը չի ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չի բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։

 

Կառավարության ներկայացրած նախագծում նաև ասված է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

 

Շողիկ Գալստյան