Ռոբերտ Քոչարյանը վաղը դատարանում հայտարարությամբ հանդես կգա. Հայկ Ալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
31.01.2019 | 18:32Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1- ի» գոծով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց:
Այն կշարունակվի վաղը, ժամը `15.00-ին:
Այսօրվա նիստին դատարանը լսել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Առաջին ատյանի`Ռ․ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու դեմ:
Ինչպես լրագրողներին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, 2-րդ նախագահը վաղը հայտարարությամբ հանդես կգա:
Մանրամասները` տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան