Վանաձորում երկու եղբայրների կացնով ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդի

Լուրեր

24.07.2026 | 17:52
Կառավարությունը սահմանել է «լքված» և անմխիթար շենքերը շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը
24.07.2026 | 17:41
ՌԴ հրթիռային հարված է հասցրել Կիևին, մասնավոր զորավարժարանին․ 10 զոհ, շուրջ 100 վիրավոր կա
24.07.2026 | 17:32
Դատարանը պետության օգտին բռնագանձել է ավելի քան 1,15 միլիարդ դրամ՝ հարկերից խուսափելու գործով
24.07.2026 | 17:23
Անվանի ֆուտբոլիստը գլխավորեց Բելգիայի հավաքականը
24.07.2026 | 17:14
Հայկական կաթնամթերք արտադրող չորս ընկերությունում հիվանդ կենդանիների կաթի կամ ներմուծված հումքի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
24.07.2026 | 17:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
24.07.2026 | 16:55
Լավրովն ու Արաղչին Պարսից ծոցում էսկալացիան են քննարկել
24.07.2026 | 16:46
Երևան-Սևան-Իջևան ավտոմայրուղու 20,7 կիլոմետրանոց հատվածը ենթարկվում է միջին նորոգման
24.07.2026 | 16:35
Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո 10 քաղաքացի հոսպիտալացվել է սուր աղիքային վարակով․ ՍԱՏՄ-ն ստուգելու է «Արմենիա Մարիոթ»-ը
24.07.2026 | 16:33
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչում է, Ալինա Չարաևան պարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 16:27
«Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է ՌԴ-ից Հայաստան, Վրաստան և այլ երկրներ գումարների փոխանցումը
24.07.2026 | 16:16
Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
24.07.2026 | 16:04
Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Կիրովի գործարանի վրա. կան զոհեր
24.07.2026 | 15:55
Անգլիայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստները կռվի են բռնվել հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 15:46
Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորում երկու եղբայրներին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչին:

«2018 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահ­ման­ներում, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտո­րոշ­մամբ «Վա­նաձորի բժշկական կենտ­­րոն» ՓԲ ըն­կե­րու­թյուն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ., ինչպես նաև նրա անչափահաս եղբայրը՝ ծնված 2002թ.՝ «ձախ աճուկային շրջանի թափանցող վերք» ախտո­րոշ­մամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքում գործող մսի խանութում խանութի տիրոջ և Լոռու մարզի 28 և 31-ամյա բնակիչների միջև մսին ձեռք տալու կապակցությամբ վիճաբանություն է առաջացել: Լսելով վիճաբանության ձայները՝ նրանց են մոտեցել խանութի տիրոջ 17 և 26-ամյա որդիները, որից հետո 28-ամյա տղամարդը դիտա­վորու­թյամբ դանակով հարվածել է նախ 26-ամյա երիտասարդի կրծքա­վանդակի ձախ կեսին, ապա նաև վերջինիս անչափահաս եղբոր ձախ ա­ճուկային շրջանին՝ նրանց պատճառելով կյան­քին վտանգ սպառ­նացող ծանր վնաս:

Այնուհետև, խանութի տերը, տեսնելով, որ 28 և 31-ամյա տղամարդիկ ցանկանում են փախուստի դիմել «ԲՄՎ 525» մակ­նիշի ավտոմեքենայով, որ­դի­ներին դանա­կահարելու կապակցությամբ վրեժխնդիր լինելու դրդապատ­ճառով, կացնով դիտավորությամբ հարվածել և ջարդել է 31-ամյա տղամարդուն պատ­կանող «ԲՄՎ 525» մակ­նիշի ավտոմեքենայի հետևի հող­մապա­կին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատ­մամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Խանութի տիրոջը՝ 23-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 185-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին»: