Դատական համակարգն ազատվել է Բաղրամյան 26-ին ենթարկվելու պարտավորությունից, բայց ազդեցություն դեռ կա. իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.03.2026 | 19:33
Իրանի խորհրդարանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հնարավորությունը
30.03.2026 | 19:20
Զորահանդես հաղթող պետությունն է անում․ կորուստներ և զոհեր բերած իշխանության կողմից կազմակերպելը հարցեր է առաջացնում․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 19:10
Անի Սամսոնյանին հետամտելու դեպքով նախաքննությունն ավարտվել է. մեղադրյալը տնային կալանքի տակ է
30.03.2026 | 18:55
Հայաստանի Մ-19 հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ՝ 9։0․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 18:45
Ինչպես է պատերազմն ազդել Իրանից ՀՀ մուտք գործողների թվի վրա
30.03.2026 | 18:37
ԵՄ-ն քննարկում է քվեարկության համակարգը փոխելու տարբերակները, եթե Օրբանը հաղթի Հունգարիայի ընտրություններում. Politico
30.03.2026 | 18:28
Ալեքսանդր Գլեբ․ Հայաստանի հավաքականը խաղամակարդակով զիջում է Բելառուսին
30.03.2026 | 18:19
Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի հետ կապված համալսարանին
30.03.2026 | 18:10
ԿԿՀ-ն Փաշինյանի պահվածքն է ուսումնասիրում // Խուզարկել են «Մեր ձևով»-ի գրասենյակը․ ԼՈՒՐԵՐ
30.03.2026 | 18:00
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
30.03.2026 | 17:52
Թրամփը սպառնում է պայթեցնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու նավթահորերը, ինչպես նաև Խարգ կղզին
30.03.2026 | 17:44
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր
30.03.2026 | 17:35
Թայգեր Վուդսն ազատ է արձակվել գրավի դիմաց․ լեգենդար գոլֆիստին մեղադրանքներ են առաջադրվել
30.03.2026 | 17:26
«Ախպեր, հեռախոսով էդ ձև բան մի խոսա», «Օրը 20 հազար ա, փողն էլ էս գլխից»․ ՀԿԿ-ի բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.03.2026 | 17:17
Ընտրակաշառք՝ աշխատավարձի տեսքով. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել․ «Էդ 180 հոգին ես կտամ ուրիշին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցի փոխանցմամբ՝ թեև արդարադատության վերանշանակված նախարարը պնդում է, որ քրեակատարողական հիմնարկներում ամեն ինչ նորմալ է, սակայն ամեն ինչ նորմալ չէ և կան լրջագույն խնդիրներ։

«Առողջության հետ կապված խնդիրները դրված են շատ ցածր՝ գրեթե 0 մակարդակի վրա, իսկ քանի դեռ պաշտոնատար անձինք չեն ընդունելու խնդրի էությունը, այն լուծում չի ստանալու։ Ես ընդունում եմ, որ այս համակարգը ամենաբարդ վերափոխվող համակարգերից մեկն է, որովհետև այստեղ իրար են միախառնվել կրիմինալ աշխարհը, ՔԿՀ-ների ղեկավարությունը, որը այնքան էլ չի փայլել օրենքներին համապատասխանող իր գործողություններով, ՔԿՀ վարչությունը, որը արհամարհանքով է վերաբերվել մարդկանց իրավունքներին։ Դա եղել է ինչպես նախկինում, այնպես էլ հիմա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպանը։

Անդրադառնալով  ՔԿՀ-ներում արձանագրվող դեպքերին՝ մասնավորապես 44 օր հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանի մահվանը՝ Նինա Կարապետյանցը հարցադրում հնչեցրեց՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացված  եղե՞լ է այդ հացադուլի մասին և արդյոք ինչ-որ միջոցներ  ձեռնարկե՞լ են, չէ՞ որ քաղաքացին խնդիր է ունեցել, որ հացադուլ է հայտարարել։

«Ուզում եմ հիշեցնել, որ այդ ինստիտուտները չեն աշխատել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, երբ հացադուլ էին հայտարարել, ներկայիս ՄԻՊ Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ նա մի պատասխան տվեց, որն արդարացում չի կարող ունենալ։ Իմ հարցին՝ արդյոք դիմե՞լ են ՔԿՀ-ին՝ խնդիրը հասկանալու, մեկ ՔԿՀ-ից մեկ այլ ՔԿՀ տեղափոխելու համար, Արման Թաթոյանը պատասխանեց, որ նամակով դիմել են և ՔԿՀ-ն դեռ 30 օր ժամկետ ունի պատասխանելու, այդ ժամկետը չի լրացել։ Սա այն դեպքում, երբ այդ մարդիկ արդեն 30 օր հացադուլի մեջ էին։ Նման անտաբեր վերաբերմունք կա, և այդպիսի մարդիկ շարունակում են պաշտոնավարել։ Այդ մարդկանց փոխել է պետք։ Մինչև չլինեն ռեալ փոփոխություններ, որևէ բան էլ չի փոխվի»,- ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը՝ ընդգծելով, որ եթե մենք գնում ենք ժողովրդավարության ճանապարհով, ապա  պետք է հասկանանք, որ կարևորագույն սկզբունքը պետք է լինի մարդու իրավունքի նմատմամբ բացարձակ հարգանքը։

Ըստ իրավապաշտպանի՝ Մհեր Եղիազարյանի մահվան պատասխանատվությունը վերաբերում է և՛ քննիչին, որը ընտրել է խափանման միջոց, և՛ վերահսկող դատախազին, որը չի առարկել, և՛ դատավորին, որը չի փոխել իր դիրքորոշումը, երբ հասկացել են, որ մարդը առողջական խնդիր ունի։

«Այս հարցում պատասխանատվությունը կոմպլեքս է»,- նկատեց իրավապաշտպանը՝ շեշտելով, որ չի կիսում այն տեսակետը, թե Մհեր Եղիազարյանը մահացել է ոչ թե հացադուլից, այլ կաթվածից։

«Ինֆարկտի պատճառները եղել են օրգանիզմի հյուծումը, խցի պայմաններն ու պահման պայմանները»,- ասաց նա՝ բարձրաձայնելով նաև ՔԿՀ-ներում կալանավորներին տրվող սննդի և դեղամիջոցների հարցը։

«Դեղամիջոցները բերում են դրսից։ Կարող եք գնալ այն ժամերին, երբ սնունդ են ընդունում և տեսնել, թե որքան մարդ է սնունդ բերում։ Մարդիկ չեն ուզում դրա մասին խոսել բաց, որովհետև իրենց հարազատները գտնվում են փակ համակարգում»,- ասաց Կարապետյանցը։

Անդրադառնալով  Մհեր Եղիազարյանի որդու այն հայտարարությանը, որ իրեն թույլ չեն տվել այցելել հորը՝ Կարապետյանցն  ասաց․ «Եթե Ռոբերտ Քոչարյանի որդուն և դստերը կարելի է հանդիպել նրա հետ, ապա ինչո՞ւ նույնը նաև այս դեպքով հնարավոր չի եղել կազմակերպել, գուցե տղան կարողանար համոզել, որ հացադուլը դադարեցնի»։

Ըստ իրավապաշտպանի՝ դատական համակարգն ազատվել է Բաղրամյան 26-ին ենթարկվելու պարտավորությունից, բայց կարծում է, որ նրանց վրա կա ազդեցություն:

«Նրանք կաշկանդված են իրենց նախկինում կայացրած որոշումներով, նախորդ իշխանություններին հաճո և իրենց տեղը պահպանելու որոշումներով․ կարծում եմ առանձնապես մեծ փոփոխություն չկա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։