Ես որևէ մեկից նեղացած չեմ, ես դեռ 2016թ.-ին եմ ասել, որ մեր երկրին կտրուկ փոփոխություն է պետք. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեյրան Օհանյանը վստահեցնում է, որ Հայաստանի նոր իշխանություններից նեղացած չէ: Պաշտպանության նախկին նախարարն այս մասին ասաց հունվարի 28-ին Բանակի օրվան նվիրված միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց նաև, որ ողջունում է Հայաստանի ներկայիս դրությունը: «Ես դեռ 2016-ին եմ ասել, որ մեր երկրին պետք են փոփոխություններ, որոնք կտրուկ առաջընթացի պայմաններ կապահովեն»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանը նաև շնորհավորեց զինվորներին ու ազատամարտիկներին՝ Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ՝ ընդգծելով,  որ բանակի կազմավորման հարցում մեծ դեր ունեն ոչ միայն զինվորականները, այլև ամբողջ ժողովուրդը։

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքներին՝ Օհանյանը նշեց, որ դատաիրավական համակարգը և փաստաբանական խմբերն արդեն զբաղվում են այդ հարցով. «Մենք մեր կողմից հուշում ենք, թե ինչ անեն։ Կլսեն՝ լավ կլինի, չեն լսի՝ կփորձենք շարունակել պայքարը»,- նշեց նախկին նախարարը:

Մարտի 1-ի գործի վերաբերյալ էլ Սեյրան Օհանյանն ասաց, որ բանակը ներգրավված է եղել հետընտրական արտակարգ դրության մեջ, և դա եղել է արտակարգ դրության հրամանագրի ստորագրումից հետո։ Այդ ընթացքում, ըստ նրա, ոչ մի բախում չի եղել։

 

Մանրամասները՝ տեսանյութում