Պաշտոնյաները, որոնք չեն ծառայել, գոնե իրենց երեխաներին պիտի ուղարկեն բանակ. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի համար բանակում ծառայելու հարցի շուրջ մեկ բան է ակնհայտ. բանակ պետք է գնալ հայրենասիրական նկրտումներով, քաղաքացիական պարտքի գիտակցմամբ, իսկ բանակը չպետք է լինի սանկցիա քաղաքացու համար։

Հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում պատգամավորն ասաց՝ հպարտ է, որ ծառայել է, քանի որ առանց այդ ծառայության չէր լինի այնպիսին, ինչպիսին այսօր կա։

«Մենք պետք է նաև օրինակ ծառայենք։ Պետական բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, եթե իրենք չեն ծառայել, պետք է իրենց երեխաներին ուղարկեն բանակ, որ հասկանան, որ բանակը բոլորինն է։ Բանակը չպետք է լինի գյուղացիաբանվորական: Այսինքն՝ այնտեղ պետք է լինեն միջին և հարուստ խավի ներկայացուցիչներ, և բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հիշեցնելով, որ ԼՀԿ-ի առաջին նախաձեռնություններից մեկն այս պահին բանակում չծառայելու մասով հետախուզման մեջ գտնվողներին է վերաբերում։

«Հարյուրավոր մարդիկ սպասում են այդ օրենքի ընդունմանը, որ կարողանան վերադառնալ հայրենիք։ Այս վերջին փոփոխություններով ավելացվեց պահանջվող գումարի չափը, եթե նախկինում 1.8 մլն դրամ էր, այժմ գումարը դարձավ 3.6 մլն դրամ։ Այսինքն՝ նրանք, ովքեր 27 տարեկան են և դրսում են, պետք է նրանց խնդիրը լուծենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան