Ավիատոմսերի վաճառքով զբաղվող հայկական ընկերությունը ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել

Լուրեր

10.12.2025 | 18:50
Ալավերդիից դեպի «Սանահին» թաղամաս և Ակներ տանող ճանապարհը ժամանակավորապես կփակվի
10.12.2025 | 18:41
Թուրքիային չի կարող շահագործել C-400-ը, եթե ցանկանում է վերադառնալ F-35-ի ծրագրին. Անկարայում ԱՄՆ դեսպան 
10.12.2025 | 18:32
Արաղչին հանդիպել է ՀՀ-ում Իրանի նոր դեսպանին
10.12.2025 | 18:26
Խորհրդարանում հյուրընկալվել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը
10.12.2025 | 18:15
 Տղամարդը հայհոյել է, հարվածել քննիչին ու բռնություն գործադրել ոստիկանի նկատմամբ․ ՀԿԿ
10.12.2025 | 18:07
Փաշինյանն այցելել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն
10.12.2025 | 18:00
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Բաքվին դժգոհությանը//Սամվել Ալեքսանյանի ընտանիքը նոր արտոնության համար է դիմել․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 17:51
Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Սաակաշվիլի
10.12.2025 | 17:42
200 հզ դոլարանոց տունը ի՞նչ է, որ 10-20 տարի հետո չունենամ. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 17:38
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ առաջիկայում կսահմանազատվի հայ-ադրբեջանական սահմանի ևս մեկ հատված
10.12.2025 | 17:33
Բաքուն լավատեսորեն է տրամադրված 2026թ․ Երևանի հետ խաղաղության գործընթացի առաջընթացի նկատմամբ
10.12.2025 | 17:27
Դատախազությունը կբողոքարկի Սուրեն Մանուկյանի կալանքը տնային  կալանքով փոխելու որոշումը
10.12.2025 | 17:25
Ջոկովիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի չեմպիոնին
10.12.2025 | 17:18
Որ ընկերությունը և ինչ գնով է զարդարելու ամանորյա Տաշիրը
10.12.2025 | 17:08
2024-ի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում 7 հաղորդում է ներկայացվել Դատախազություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել Mahan Air ավիաընկերության դեմ՝ զենք և զինյալներ տեղափոխելու կասկածանքով․ հայտնում է euronews.com-ը։

Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն: Վերջինս Mahan Air ավիաընկերության տոմսերի վաճառքով զբաղվող գլխավոր գործակալն է։ Իսկ Mahan Air-ն ԱՄՆ պատժամիջոցների ցանկում դեռ 2011-ին է հայտնվել։ Mahan Air-ին աջակցելու համար ԱՄՆ-ն որոշել է զգուշացնել «Ֆլայթ Թրավել»-ին՝ դադարեցնել ավիաընկերության հետ համագործակցությունը։

«Առայժմ մեր աշխատանքային գործունեությանը ոչինչ չի խոչընդոտում։ Երբ խոչընդոտներ լինեն, մենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկենք ու կփորձենք հասկանալ պատճառները։ Հայաստանը Mahan Air ավիաընկերության հետ ոչ մի խնդիր չունի, իսկ մեր ՍՊԸ-ն ավիաընկերությունների ոլորտում փոքրիկ օղակ է՝ պատժամիջոցների ազդեցությունը կրելու համար։ Կաշխատենք, քանի դեռ հայկական իշխանությունները մեզ թույլ են տալիս իրանական այդ ընկերությանը սպասարկել»,- մեզ հետ զրույցում նշեց «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ի տնօրեն Բելլա Գևորգյանը։

Նրա խոսքով՝ մի քանի հանդիպում են ունեցել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ, որի ընթացքում նախազգուշացվել են հնարավոր պատժամիջոցների մասին։ Դեսպանատանը պահանջել են դադարեցնել իրանական Mahan Air ավիաընկերության հետ աշխատանքը։ Կոնկրետ պատճառներ, սակայն, չեն նշել։

«Մենք զբաղվում ենք ավիատոմսերի վաճառքով և դրանով ոչ մի կերպ չենք աջակցում Mahan Air-ի վարած քաղաքականությանը»,- նշեց Բելլա Գևորգյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցների՝ հայկական ավիաընկերությանը հասնելու հարցին, նշեց, որ Իրանը քաղաքական ու տնտեսական առումով Հայաստանի համար չափազանց կարևոր ուղղություն է։ Ըստ նրա՝ իրանական ավիատոմսերի վաճառքը կարող է առցանց կազմակերպվել, ինչի դեպքում կարիք չի լինի դրանց վաճառքով զբաղվող լրացուցիչ ընկերություն ունենալ։

«Առջևում զբոսաշրջային ակտիվ շրջանն է՝ Նովրուզ Բայրամը, որի ընթացքում մշտապես իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսք է ակնկալվում դեպի Հայաստան: Եվ պետք է անել հնարավոր ամեն բան՝ ցանկացած պատժամիջոցից զերծ մնալու համար։ Մենք չունենք հայկական ավիաընկերություն, որը թռիչքներ կիրականացնի դեպի Իրան։ Հետևաբար, եթե Mahan Air-ի հետ համագործակցությունը դադարեցվի, Հայաստանից Իրան հասնելու համար ուղևորները կօգտվեն այլ ավիաընկերություններից, որոնց համար ավելի թանկ կվճարեն»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Երևան-Թեհրան ուղիղ չվերթներ իրականացնող ընկերություններից Սուրեն Պարսյանը Qatar Airways-ը և «Աերոֆլոտն» առանձնացրեց։ Factor.am-ը փորձեց ճշտել՝ ի՞նչ արժեն այդ ավիաընկերությունների առաջարկած Երևան-Թեհրան միակողմանի ավիատոմսերը։ Արդյունքում պարզվեց, որ Երևան-Իրան ուղիղ չվերթ իրականացնող ավիաընկերություններից Qatar Airways-ի միակողմանի տոմսի նախնական արժեքը 251 հազար դրամ է , իսկ ռուսական «Աերոֆլոտինը»՝ 230 հազար։ Mahan Air ավիաընկերության Երևան-Թեհրան ավիատոմսի արժեքը 103 հազար դրամ է։

Նելլի Մելքոնյան