Ես իրավասու չեմ ինքս ինձ պարգևատրել. Նարեկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.09.2026 | 12:01
ՌԴ-ն հարձակվել է Կիևի, Օդեսայի, Ժիտոմիրի և Զապորոժիեի մարզերի վրա․ զոհեր և վիրավորներ կան
18.09.2026 | 11:58
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:55
Դուք ՌԴ-ի դաշնակիցը չեք կարող լինել, եթե նրան տեր եք համարում․ տերն ու ծառան դաշնակից չեն․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:50
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցում իրեն «մեծ որոշում» է սպասվում
18.09.2026 | 11:41
Սարյան փողոցի խանութում վաճառվող մրգերից նմուշներ են վերցվել՝ «Դիխլոֆոսի» վերաբերյալ ահազանգից հետո․ ՍԱՏՄ
18.09.2026 | 11:33
Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը
18.09.2026 | 11:27
Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:15
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովը․ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 11:11
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:09
Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիա»-ի մյուս մրցակիցների արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին ևս տրվել է 13-րդ աշխատավարձ, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։ Factor.am-ի հարցին՝ «Իսկ ինքներդ ձեզ պարգևատրե՞լ եք», կոմիտեի նախագահն արձագանքեց. «Ես իրավասություն չունեմ ինձ պարգևատրելու»։

Բաբայանն անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ պետությանը տարածքներ նվիրաբերելու գործընթացին ասաց, որ պետությունը դեռ չի ընդունել նվիրատվությունը։ Նրա խոսքով՝ այս գործնթացը կասեցված է առայժմ, քանի որ Դատախազությունը վերապահումներ է հայտնել։

Ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող «Գոլդեն փելըս» հյուրանոցին, Նարեկ Բաբայանն ասաց, որ այս պահին տնօրինում են Ավետիսյանները։ Եվ հերքեց լուրերը, թե դրա տնօրինումն իրականացնում է Սասուն Միքայելյանի որդին։

Մանրամասները՝ տեսանյութում։