Տատիկի գրկից ընկած 2-ամյա երեխան արդեն խաղում է, շփվում ծնողների հետ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Երևանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից ընկած 2 տարեկան տղայի առողջական վիճակը գնահատվում է նորմալ, փոքրիկին արդեն տեղափոխել են նյարդավիրաբուժական բաժին: Այս մասին Factor.am-ին հայտնեց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Նյարդավիրաբուժական բաժնում երեխան գուցե 7-10 օր մնա, նրան երեկ ենք այնտեղ տեղափոխել»,- մեզ հետ զրույցում հայտնեց Աննա Չոբանյանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Փոքրիկը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր փողոցի տներից մեկից: Պարզվել է, որ նշված տան 2-րդ հարկի պատշգամբի մոտ երեխայի՝ 2-ամյա է. Շ-ի տատիկը՝ 54-ամյա Ա. Ս.-ն, օրորելու ժամանակ երեխային գրկից անզգուշաբար պատշգամբից գցել է:

«Ինչպես խոսել է մինչ բալկոնից ընկնելը, այդպես խոսում է արդեն, խաղում է ծնողներին ճանաչում է, շփվում նրանց հետ»,- պատմեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչը:

Ինչ վերաբերում է հարցին, թե տատիկը տեսել է թոռանը, ինչպես է իրեն զգում, Աննա Չոբանյանը պատասխանեց. «Պարզ է, որ դեպքը պատահականություն է եղել, ծանր վիճակում է շատ: Ինչ վերաբերում է տեսակցությանը, ապա մեր բաժնում ներս չի մտել, միայն սկզբում է եղել, հիմա տեղափոխելուց հետո տեղյակ չեմ»:

Շողիկ Գալստյան