Ոստիկանությունից հայտնել են՝ ինչու հուլիսի 17-ին չեն ապահովել «Սասնա ծռերի» աջակիցների երթի անվտանգությունը

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

 ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց՝ հուլիսի 17-ին, Երևանում տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբի աջակիցների կազմակերպած հավաք-երթը՝ հաջակցություն խմբի անդամների: Այդ օրը հավաքի մասնակիցներն Ազատության հրապարակից երթով անցան մայրաքաղաքի մի շարք փողոցներով, այնուհետև կրկին վերադարձան Ազատության հրապարակ:

Չնայած երթն անցավ առանց որևէ միջադեպի, այնուամենայնիվ, ուշագրավ փաստ արձանագրվեց. ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցները չապահովեցին երթի մասնակիցների անվտանգությունը: ՀՀ ոստիկանություն ուղարկված գրավոր հարցմամբ փորձեցինք պարզել՝ որն էր պատճառը, որ երթի մասնակիցների անվտանգությունը ոստիկանության աշխատակիցների կողմից չապահովվեց: Մեզ ուղարկված պատասխանում Ոստիկանությունից նախ հղում են արել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչ 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների: Ապա ընդգծել են, որ նույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ինքնաբուխ հավաքն ունի հավաքի անցկացման փաստացի կազմակերպիչ, ապա վերջինս պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հավաքի անցկացման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին և ոստիկանությանը:

Բացի այդ, կրկին նույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն ոստիկանությունը պարտավոր է հավաքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո անհապաղ նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին և լիազոր մարմնին: Այսպիսով՝ ոստիկանությունից ընդգծում են, որ տվյալ դեպքում հավաքի կազմակերպիչը (փաստացի կազմակերպիչը) ոչ գրավոր, և ոչ էլ բանավոր ոստիկանությանը կամ լիազոր մարմնին չի տեղեկացրել կայանալիք հավաքի մասին, այդ իսկ պատճառով 2017թ. հուլիսի 17-ին կայացած հավաքի և երթի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից չի ապահովվել հասարակական կարգն ու հասարակական անվտանգությունը:

Ուշագրավն այն է, որ Երևանում անցկացվող ցանկացած հավաք կամ երթ մշտապես ուղեկցվել է ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ, ավելին՝ հաճախ ականատես ենք եղել, որ ոստիկանները թվով մի քանի անգամ գերազանցել են ցուցարարներին, և իհարկե, միշտ չէ, որ հավաքների կամ երթերի մասին համապատասխան մարմինները կազմակերպիչների կողմից նախապես իրազեկվել են:

 

Շողիկ Գալստյան