Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով որոշման հրապարակումը՝ ՈՒՂԻՂ

Լուրեր

11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ անց Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի հարցով Դատախազության բերած բողոքի վերաբերյալ որոշումը։ Պարզ ասած՝ դատարանը կամ որոշում կկայացնի կալանավորել ԵԿՄ նախկին նախագահին, կամ՝ կմերժի Դատախազության բողոքը։

Հիշեցնենք, որ Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 21-ին, Առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց կալանքից ազատել Մանվել Գրիգորյանին, որը շուրջ 7 ամիս պահվում էր «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Առաջին ատյանի դատարանը բավարարեց գեներալի պաշտպանների՝ 25 միլիոն դրամ գրավ կիրառելու միջնորդությունը։

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի՝ 10-յակից ավելի հիվանդությունները։ Գրիգորյանին ազատելուց հետո ակցիաներ և բողոքի գործողություններ սկսվեցին Էջմիածնում և Երևանում, ցուցարարները պահանջում էին գեներալին կրկին կալանավորել։ Անգամ փակվեց Էջմիածին տանող մայրուղին։

Ցուցարարների հետ հանդիպման դուրս եկած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համոզմունք էր հայտնել, որ Մանվել Գրիգորյանը պիտի մնա կալանքի տակ։ Ինչպես նշեցինք, Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, ինչի վերաբերյալ այսօր դատարանը պիտի որոշում հրապարակի։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար։

Ազգային անվտանգության ծառայությունը Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, ռազմական և շտապօգնության ավտոմեքենա, նաև՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր։