Տնային կենդանիների համար սահմանված տուրքը չվճարելու դեպքում քաղաքացիները չեն տուգանվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 10:00
Թուրքիան և Ադրբեջանը օգնում են ԱՄՆ-ին, որպեսզի Իրանը տնտեսական հետևանքներ կրի․ Վենս
04.09.2026 | 09:45
Նարեկ Մկրտչյանն ու Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացումը
04.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.09.2026 | 09:10
US Open. Խաչանովը հաղթել է աշխարհի 4-րդ ռակետ Օժե-Ալյասիմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս հանրության շրջանում մեծ հնչեղություն ստացավ տնային կենդանիներ պահելու համար սահմանված տուրքը: Թեև այս օրենքն ընդունվել է դեռևս 2016թ-ին, բայց քաղաքացիներից շատերը դրա մասին տեղեկացան Արաբկիրի թաղապետարանի ծանուցումներից։

Տնային կենդանի պահելու տեղական տուրք սահմանելու պահանջն ամրագրված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում, օրացուցային տարվա համար` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու դեպքում տուրքի չափ է սահմանվում 5000 դրամը։ Օրենքը գործող խմբագրմամբ ընդունվել է  2016 թվականին։ Ընտանի կենդանիներ պահելու համար սահմանված տուրքը վերահաստատվել է 2018թ-ի դեկտեմբերի 25-ին:

«Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի դիտարկմամբ՝ մենք կենդանիների նկատմամբ չունենք պատասխանատու վերաբերմունք, և ոլորտն ընդհանրապես օրենսդրորեն չի կարգավորվում։

Նարե Արամյանի խոսքով՝ կենդանապաշտպանների և Երևանի քաղաքապետարանի պատկերացումներն այս հարցում  շատ չեն տարբերվում՝  կարևորվում են  և բնակչության, և ընտանի կենդանիների շահերը։

«Այնուամենայնիվ, 2019-ին բացարձակապես ամբողջ Երևանի տարածքի համար պետք է լինի պարտադիր և որքան հնարավոր է ինտենսիվ»,- նշեց նա։

«Դինգո» թիմի հիմնադիր, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանի խոսքով՝ սխալ ինֆորմացիայի արդյունքում թյուր տպավորություն է ստեղծվել։ Անցյալ տարվա տվյալներով երկուսուկես մլն դրամ տուրք է հարկվել, այսինքն՝ մոտավորապես 500 կենդանու համար փաստացի 500 մարդ վճարել է 5000 դրամ տուրք։

«Այս տարի ընդամենը 2 ծանուցում է ուղարկվել, դրանցից մեկը բողոքի արդյունքում, որ տանը շատ կենդանիներ են պահում: Մի մարդէլ ինքն է ցանկացել վճարել այդ 5000 դրամ տուրքը»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով այդ ծանուցումների արդյունքում ծագած հանրային աղմուկին ՝ նա նշեց, որ  բողոքներ չեն լինի, եթե տեսնեն, որ այդ գումարներով լուծվում են կենդանիների խնդիրները։

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցեց նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, որը  պարզաբանեց. «Քաղաքապետարանում դեռ դեկտեմբերից քննարկումներ են ընթանում առհասարակ քաղաքում մարդկանց և կենդանիների համակեցության կանոնների վերանայման համընդգրկուն փաթեթ ստեղծելու շուրջ։ Դա վերաբերում է ինչպես տնային կենդանիներին, այնպես էլ անտուն կենդանիներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան