Վերջին օրերին H1N1 վիրուսով պայմանավորված մահացության դեպք չի գրանցվել․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 15-ի դրությամբ
15.05.2026 | 10:06
Ադրբեջանով այսօր հացակատիկ կուղարկվի Հայաստան
15.05.2026 | 09:58
Դեսպան Հակոբյանն ընդունել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման աշխատանքներն իրականացնող ընկերության ղեկավարությանը
15.05.2026 | 09:44
Ոստիկանները կասեցրել են ասիական հանցավոր խմբի գործունեությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 09:32
Նավթի գներն աճել են
14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է սուր շնչառական վարակի վիճակի մասին։  Տեղեկատվությունն ամենօրյա ռեժիմով է թարմացվում և նախարարը խոստացավ հնարավորության սահմաններում քաղաքացիներին շարունակաբար թարմ տեղեկություն տրամադրել։

Անդրադառնալով երեխաների հաճախելիության հարցին, նախարարը նշեց, որ բացակայությունները 2,4%-ի են հասնում։ Թե՛ Երևանում, թե՛ մարզերում թիվը գրեթե նույնն է։

Հիվանդանոցներում բուժում ստացող հիվանդների թիվը, նախարարի խոսքով, անկում է ապրում։ Հատկապես երեխաների դեպքում՝ սուր շնչառական վարակով ախտահարված երեխաների թիվը 50-ով պակասել է։

Անկում են ապրել նաև վերակենդանացման բաժնում գտնվող հիվանդների, ինչպես նաև շտապօգնության կանչերի թվերը։ Այս ամենը, ըստ նախարարի, հիվանդության նահանջի մասին է վկայում։

Համեմատելով նախորդ տարվա տվյալների հետ, Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ թվերը գրեթե չեն տարբերվում։ Հիմնական տարբերությունը թոքաբորբով հիվանդների թվի մեջ է։ Նախարարը սա բացատրում է ջերմաստիճանի անկմամբ։

Խոսելով սոցիալական ցանցերում մահացության դեպքերի մասին գանգատներից, Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին օրերին H1N1 վիրուսով պայմանավորված մահացության դեպք դեռ չի գրանցվել։