Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 18-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՔԾ-ի միջնորդության՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դատախազ Վահագն Մուրադյանը։

Դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին։ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանին են ներկայացրել ինչպես «Մարտի 1»-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր, այնպես էլ այդ դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերի վերաբերյալ նյութեր, ու  նաև ՀՔԾ պետի, ԱԱԾ տնօրենի և վարչապետի խոսակցությունների գաղտնալսման ձայնագրությունները:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է դեկտեմբերի 7-ին, երբ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նախկին նախագահին կալանավորելու Առաջին ատյանի դատարանի որոշումը: Պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել: Վճռաբեկ դատարանը երեք ամսվա ընթացքում պետք է որոշում կայացնի` վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ մինչ այդ նաև գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրել էր հուլիսի 27-ին: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր Առաջին ատյանի դատարանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր Վերաքննիչ ատյան՝ նոր քննության, որի արդյունքում երկրորդ նախագահը կրկին կալանավորվել է: Քոչարյանը մեղադրվում է «Մարտ 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան