Պետք է միշտ առաջ նայել. Արմեն Սարգսյանը «Մասդար Սիթի» նորարարական քաղաքում ներկայացրել է ապագայի քաղաքների մասին իր տեսլականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Մասդար Սիթի» (Masdar City) նորարարական քաղաք. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Մասդար Սիթի»-ն Աբու Դաբիի էմիրությունում կառուցվող քաղաք է։ Այն հաճախ անվանում են նաև ապագայի էկո-քաղաք, որն ամբողջությամբ պետք է սնուցվի արևային և վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների միջոցով: Մասդարի քաղաքային զարգացման փիլիսոփայությունը հիմնված է տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության պահպանման սկզբունքի վրա: Թափոնների նվազեցման, ջրային պաշարների օգտագործման, էներգաարդյունավետության ոլորտներում նոր լուծումների կիրառման շնորհիվ Մասդարը քաղաքների զարգացման ուղենշային օրինակ է: Միաժամանակ, Մասդարի տեխնոլոգիաների ու կրթության համալիրը, համագործակցելով Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ, կրթական նոր հեռանկարներ է բացում տարբեր երկրների, այդ թվում և հայաստանցի ուսանողների համար։

«Մասդար Սիթի»-ի գործադիր տնօրեն Յուսեֆ Ահմեդ Բասելայբի ուղեկցությամբ նախագահը շրջել է Մասդարի տարածքում, հետաքրքրվել ինովացիոն կենտրոնի նախագծերով ու ծրագրերով, դրանց իրականցման հեռանկարներով և կիրառվող նորարարական գաղափարներով։

Նախագահը հանդիպել է նաև Մասդարում կրթություն ստացող հայ ուսանողներ Մարիայի և Արիկի հետ, հետաքրքրվել նրանց կրթական գործընթացով ու ապագայի հետ կապված ծրագրերով։

«Սա իրականում պարզապես քաղաք չէ, այլ տարբեր գաղափարների, մոտեցումների համադրություն։ Սա և՛ քաղաք է, և՛ գիտահետազոտական, կրթական կենտրոն է, միաժամանակ, նաև բիզնես և հիմնադրամ։ Սա նաև մեծ ներդրում է։ Ժամանակին Հայաստանից այստեղ 10-11 ուսանող ենք ունեցել։ Ցավոք սրտի, հիմա նրանց թիվը շատ քիչ է՝ ընդամենը երեք։ Եվ եթե ճիշտ կազմակերպենք, այդ ուսանողները կարող են մեկ կամ երկու տարի հետո վերադառնալ Հայաստան ու այդ նույն գաղափարները կիրառել Հայաստանում»,– նշել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ 21-րդ դարում, որտեղ մենք ապրում ենք, նմանատիպ գաղափարները շատ մեծ տեղ են ունենալու։

«Կարծում եմ՝ սա լավ օրինակ է մի կենտրոնի, որի հետ պետք է անպայման համագործակցենք և ստեղծենք հայկական օրինակը, որը նույնը չի լինի, այլ կլինի ավելի լավը»,- ասել է Արմեն Սարգսյանը։

Հանրապետության նախագահը, պատասխանելով լրագրողների հարցերին, կիսվել է նաև ապագայի քաղաքի մասին իր տեսլականով։

« Այն պետք է մի քանի բաղադրիչ ունենա,-նշել է Հայաստանի նախագահը:- Բաղադրիչներից մեկը շատ էական է՝ ունենալ ամենավերջին ժամանակակից տեխնոլոգիաները։ Երկրորդը, պետք է ունենալ տեսլական, որը պետք է տանի 20-40 տարի առաջ, պետք է պատկերացնել` որտեղ է աշխարհը լինելու տարիներ անց և կառուցել այն հիմքերը, որոնք քեզ այդտեղ կհասցնեն։ Եվ երրորդը՝ օգտագործել մեր ժառանգությունը, փորձառությունը, որն ունեցել ես տարիներ ի վեր։ Պետք է գնաս քո արմատներին, հասկանաս, թե քո տարածքում ինչպես են մարդիկ ապրել, ու չարհամարհես այդ փորձառությունը»: