Քոչարյանի գործը, ի վերջո, հասավ Փաշինյանին դատապարտած դատավորին. «Ժողովուրդ»

Լուրեր

11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Մարտի 1-ի գործի շրջանակներում 2008թ. սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, երկարաձգելու կամ նրան գրավով ազատ արձակելու հարցի շուրջ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Դատավորները տարբեր պատճառաբանություններով հերթով հրաժարվում են Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ում մակագրվել էր այս գործը, ինքնաբացարկ էր հայտնել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դրանից հետո գործը մակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին: Սակայն հաջորդ օրը դատավորը հայտնել է, թե չի կարող այն քննել ու նախաինֆարկտային նշաններով շտապում է հիվանդանոց հետազոտման: Երրորդ դատավորը, ում մակագրվել է գործը, եղել է Դավիթ Գրիգորյանը: Ըստ մեր աղբյուրների` դատավոր Գրիգորյանը եւս հրաժարվել է գործը քննել` պատճառաբանելով, որ իրեն գործը մակագրել են հունվարի 10-ին, բայց նա այդ օրը չի հերթապահել: Ի վերջո, Ռոբերտ Քոչարյանի գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Նրան Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը բացարկ է հայտնել: Փաստաբանի պնդմամբ` ինքը դատավոր Մկրտչյանի, նաեւ դատավորի ընտանիքի անդամների հետ ընկերական կապ ունի: Սակայն բացարկի միջնորդությունը երեկ մերժվել է: Ու հիմա ստացվում է, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը քննելու բախտը վիճակվել է մի դատավորի, որը հենց Քոչարյանի իշխանավարման տարիներին՝ 1999թ.. օգոստոսին, վերաքննիչ դատարանում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտել էր մեկ տարվա պայմանական ազատազրկման:

Թե ինչու են դատավորները խուսափում Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց, մնում է միայն ենթադրել. ի վերջո, նախկինում դատական համակարգը գործել է իշխանությունների ուղղակի թելադրանքով, եւ այդպես ցանկացած իրական ակտ կայացնելիս փորձել են իրենց վրայից գցել պատասխանատվությունը: Մինչդեռ հիմա իրենք պատասխանատու են ցանկացած դատական ակտի համար:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: