Որ ես հարվածեմ, Վյաչեսլավը կարա՞ ոտքի վրա մնա. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
11.09.2026 | 12:26
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:23
Մի երկրում որ Լիսկան լինի դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանը՝ դասագրքի հեղինակ, բա ի՞նչ եք ուզում․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 12:14
Վաղինակ Վարդանովը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
11.09.2026 | 12:04
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 12:02
Կանադան և Ուկրաինան հարյուրամյա գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել․ Օտտավան Կիևին 254 մլն դոլար կհատկացնի ՀՕՊ-ի ամրապնդման համար
11.09.2026 | 12:01
Սուրեն Պապիկյանը դիրքեր է այցելել // Ջերմաստիճանը մինչև 8 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 11:54
ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
11.09.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է, որ չի զղջում Իրանի դեմ պատերազմի համար
11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի որոշ նիստերից բացակայելու է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

«Մեր քաղաքացիների ցավը տանեմ, եթե ես արհամարհեմ, պարապ լինեմ, չգամ, բայց դուք  գիտեք, որ Ծառուկյանը բազմաթիվ գործերով է զբաղված, որոնք բոլորը լիարժեք հասցնում է»,- ԱԺ նիստերից իր բացակայությունները փորձեց հիմնավորել ԲՀԿ առաջնորդը:

Հարցին, թե որն է իր պատկերացմամբ օլիգարխը,  Գագիկ Ծառուկյանն ասաց. «Օլիգարխը նա է, ով պետական պաշտոնի գալով սեփական կատու չի ունեցել, իսկ պաշտոնում լինելով դարձել է միլիարդատեր»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանի հետ ունեցած տարաձայնություններին` Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝  բանավեճ է եղել, որի ժամանակ յուրաքանչյուրը հայտնել է իր կարծիքը՝ վստահեցնելով, որ այս պահին «Լուսավոր Հայաստանի» և անձամբ Էդմոն Մարուքյանի հետ ինքը ոչ մի տարաձայնություն չունի:

Անդրադառնալով Մարտի 1-ի գործին իր հնարավոր առնչությանը, ԲՀԿ ղեկավարը հորդորեց կարդալ «Հայկական ժամանակ» թերթը. «Ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ: Գնացեք բացեք Նիկոլ Փաշինյանի թերթը, որ գրած էր միակ մարդը, որ ժողովրդի կողքին ա եղել….»

Մանրամասները՝ տեսանյութում: