ԵՊՀ-ի գործը գնալու է դատարան, վստահեցնում եմ․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Պետական վերահսկողական ծառայությունը չի ուսումնասիրել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում կամ հանգստյան տներում գնման գործընթացները, քանի որ դրա համար ժամանակ և ռեսուրս չունենք։ Այնպես որ, երբ խոսում են ԵՊՀ-ի վարկանիշի մասին, թե մենք մեր գործունեությամբ այդ վարկանիշը վտանգի տակ ենք դնում, ապա պետք է ասեմ, որ թույլ չենք տա, որ վճարված ամեն մի լումայի հաշվին այդ վարկանիշը վտանգվի։ ԵՊՀ-ի գործը գնալու է դատարան, վստահեցնում եմ, իսկ Արամ Սիմոնյանի հետ որևէ խնդիր չունեմ, ու երբ նա ասում է, որ ամբողջ Հայաստանին իրավաբաններ են մատակարարում, ապա պետք է ասեմ, որ հենց այդ իրավաբաններն են այդ խախտումները բացահայտել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

Դիտարկմանը, որ իրեն էլ պատրաստվում է դատի տալ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ իր բարի համբավն արատավորելու համար, Սանասարյանը պատասխանեց․ «Թող դատի տա ու վիճարկի ուսումնասիրությունների արդյունքները»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը  հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ դիմելու են համապատասխան իրավական գնահատականի պահանջով և դատի են տալու «Վերահսկողական ծառայության և նրա ղեկավարի հայտարարություններից բխող հետևանքների պատճառով մեզ հասցված վնասները փոխհատուցելու, մեր բարի համբավը վերականգնելու համար»։

Նշենք, որ Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ  ԵՊՀ-ում ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է 800 միլիոն դրամի չարաշահումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։