Մինչև 2020 թ. մեքենաների ներկրման մեծ ծավալները կպահպանվեն, իսկ հետո շեղակի կնվազեն. ՊԵԿ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մինչև 2020 թվականը մեքենաների ներկրման մեծ ծավալները կպահպանվեն, իսկ հետո շեղակի կնվազեն, որովհետև այն բացառությունները, որոնք մենք սահմանել էինք ԵՏՄ մուտք գործելու ժամանակ՝ էլ չեն գործի․ այսուհետ կգործեն ԵՏՄ կանոնները և ոչ թե հայաստանյան ներպետական օրենսդրությամբ սահմանված կանոնները»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հաշիչ ապրանքագրերով մաքսազերծման գործընթացում կատարված նոր փոփոխություններին։

«Մենք մեր կայքում մի գործիք ենք ներդրել, որով ցանկացած անձ կարող է հաշվել մաքսազերծվող մեքենայի կողմնորոշիչ գինը, որին պետք է համահունչ լինեն հաշվիչ ապրանքագրերով ներկրվող մեքենաները։ Այն դեպքում, երբ  մաքսազերծվող մեքենայի հաշիչ ապրանքագրի ու կողմնորոշիչ գնի միջև լինի շեղում, այն ժամանակ կիրականացվի շատ ավելի խորը ուսումնասիրություն․ հարցումների միջոցով պարզելու ենք արդյոք հաշիչ ապրանքագիրն իրակա՞ն  է, թե՝ ոչ»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Լրագրողները Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին նաև  ՀԴՄ թանկ սարքերի մասին։ Հարցի վերաբերյալ Անանյանը նկատեց․ «Սոցիալական կայքերում գրում են, որ նույն հսկիչ դրամարկղային մեքենան, օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններում արժի 50-ից 60 դոլար: Ես ուզում եմ, որ մենք ազնիվ լինենք և համադրությունն անենք համադրելի երևույթների միջև: Նոր սերնդի ՀԴՄ-ն սա է՝ մենք կիրառում ենք մի մեքենա, որի նկատմամբ տեխնիկական պահանջներ են սահմանվել: Ցանկացած մեքենա, որը տեխնիկական պահանջներին բավարարում է, կարող է բերվել, միանալ համակարգին ու գործարկվել: Չկա պահանջ, որ պետք է ձեռք բերել միայն ՊՈԱԿ-ի ՀԴՄ-ները։ ՀԴՄ ինքնարժեքը 158.000 դրամ է, վաճառքի գինը՝ 160.000 դրամ է: Տրված է հնարավորություն մինչև 2 տարի տարաժամկետ վճարման գրաֆիկով վճարել սարքի դիմաց»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։