Միրզոյանը բարձրաձայնում է որդեգրված երեխաների օրգանների վաճառքի մասին օդում կախված լուրերը, Վանեցյանը` հերքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 16:03
Եմենի հութիները գրավել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցի առանցքային կղզին. Թրամփը մերժել է հութիներին հարվածելու՝ սաուդյան թագաժառանգի խնդրանքը
11.09.2026 | 15:51
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.09.2026 | 15:43
«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ նոր կապ կստեղծվի»․ադրբեջանցի նախարար
11.09.2026 | 15:34
«Հանձնարարել եմ, որ կարգավորումը վերացնեն, չկա՛ այլևս 25%»․ Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը
11.09.2026 | 15:27
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան
11.09.2026 | 15:18
Նուբարաշեն ՔԿՀ-ի պաշտոնատար անձը ձերբակալվել է․ ՀԿԿ
11.09.2026 | 15:10
Փաշինյանը պնդում է՝ Հայաստանում գազն էժան չէ // Ալեն Սիմոնյանը՝ Բաքու այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
11.09.2026 | 15:02
Նյու Յորքում դրոնները վերստեղծել են երկվորյակ աշտարակների ուրվագիծը՝ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 25-րդ տարելիցի կապակցությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 14:53
«Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն
11.09.2026 | 14:45
Իմ սիրելի գործընկերը օլիգարխ դառնալու հավակնություն ուներ. Փաշինյանը` Հայկ Սարգսյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
Բոլորը

Կառավարությունն այսօր ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է 18 տարին լրացած որդեգրված անձին իր որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև իր կենսաբանական ծնողների անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել։

Հարցի քննարկման ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ տարիներ շարունակ որդեգրման գործընթացը եղել է խոցելի և այստեղ առկա են կոռուպցիոն ռիսկեր։

«Մենք էստեղ գործ ունենք մաֆիայի հետ։ Ես իմ գործունեության ընթացքում համառորեն փորձել եմ այդ կծիկը քանդել, շարունակաբար ունեցել եմ զգացողություն, որ ամեն ինչ մոտ է բացահայտման, բայց, ցավոք սրտի, վերջնարդյունք չեմ կարողացել գրանցել։ Ընդ որում՝  այն գումարների բաշխումը, որոնք սկսվում են ծննդատներից և շարունակվում մյուս հիմնարկներում միայն սառցաբեկորի գագաթն են, մենք շատ ավելի ցավալի իրավիճակի հետ գործ ունենք, մասնավորապես՝ երեխաների օրգանների վաճառքի՝ այդ թվում և արտասահման որդեգրվող։ Մենք արդարադատության նախարարի հետ խոսել ենք այս հարցով, այց է կատարվել և մինչ այս պահը եկած պատասխանները գոհացուցիչ են այն առումով, որ ոչ մի վատ դեպք չի բացահայտվել, բայց հիմնավոր կասկածներ կան, որ երեխաները երեք ուղղություններով են հիմնականում որդեգրվում, և այդ երկրները հայտնի են այդ վատ առումներով։ Խնդիրն այն է, որ կեղծ մարդիկ որդեգրում են երեխաներ և հետագայում այդ երեխաները կարող են զրկվել իրենց մեկ երիկամից։ Օդում կախված  լուրեր կան, որ այդպիսի բաներ կան»,- իր մտահոգությունները հայտնեց առաջին փոխվարչապետը։

Վերջինիս բարձրաձայնած դեպքերի հետ կապված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն արձագանքեց, որ երբևիցե նման ինֆորմացիա իրենք չեն ստացել։ «Մինչ օրս, որ ՀՀ-ից երեխա որդեգրեն և օրգաններն օգտագործեն, նման դեպք տեղի  չի ունեցել։ Այդ գործընթացը գտնվում է մեր խիստ վերահսկողության ներքո»,-ասաց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։