Բացահայտվել է Երևանում դեղատան վրա ավազակային հարձակումն ու գողությունը. ՔԿ

Լուրեր

12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է  Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննությամբ  բացահայտվել է նաև  գողության 1 դրվագ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2017թ. հունիսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ Երևանում գործող դեղատներից մեկում ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ատրճանակը պահել է դեղատան աշխատակցի ուղղությամբ, սպառնացել, ապա՝ հափշտակել դրամարկղում եղած գումարը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ  ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վաղարշապատ քաղաքի 23-ամյա բնակիչ:
Նախնական քննությամբ պարզվել է, որ 2017թ. հունիսի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, 23-ամյա երիտասարդը   մուտք է գործել Երևանում գործող դեղատներից մեկը և աշխատակիցների նկատմամբ որպես զենք օգտագործվող` ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է կանխիկ գումար, ապա՝ դիմել փախուստի:
Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է նաև մեկ այլ հափշտակություն: Մասնավորապես՝ 23-ամյա երիտասարդը, աշխատանքի անցնելով բժշկական կենտրոնի սրճարանում, օգտվելով գանձապահի ժամանակավոր բացակայությունից՝ 2017թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:30-ին, դրամարկղից  գաղտնի  հափշտակել է կանխիկ գումար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: