Բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում. Ոստիկանության աշխատանքային խորհրդակցությունը վարել է Վալերի Օսիպյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.09.2026 | 11:33
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահի հետ
11.09.2026 | 11:30
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.09.2026 | 11:26
Կենցաղային վեճի ժամանակ 44-ամյա տղամարդ է վիրավորվել․ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է
11.09.2026 | 11:19
Աննա Վարդապետյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ
11.09.2026 | 11:10
Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը
11.09.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈւՂԻՂ
11.09.2026 | 10:50
Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Արցախ․ մասնակիցների թվում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն
11.09.2026 | 10:38
Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները
11.09.2026 | 10:27
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սարատովում Ozon-ի պահեստին․ Վոլգոգրադի և Տուլայի մարզերում զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 10:18
ՊԵԿ-ն ու Ուզբեկստանի մաքսային ծառայությունը համագործակցության հուշագիր են ստորագրել
11.09.2026 | 10:07
Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը
11.09.2026 | 09:53
Շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը կանխվել է
11.09.2026 | 09:42
Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է․ Ավանեսյան
10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հունվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության ղեկավարությունն ու ենթակա բոլոր ստորաբաժանումների ծառայողներ:
Դեկտեմբերի 15-ից ոստիկանությունը՝ այդ թվում՝ ճանապարհային ոստիկանությունը, անցել էր ուժեղացված ծառայության: Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց այդ ընթացքում իրականացրած բարեխիղճ ծառայության համար:

Թեև կային որոշակի բացթողումներ, բայց ճանապարհային ոստիկանության նախատոնական ու տոնական օրերի ծառայությունը ոստիկանության պետը ընդհանուր առմամբ դրական գնահատեց. քանի որ նախորդ տարվա համեմատ ունենք զոհերի թվի նվազում:
Վալերի Օսիպյանը հորդորեց չբավարարվել ձեռք բերվածով ու շարունակել բարեխիղճ ծառայությունը: Հրաման տրվեց հանդուրժողականություն չցուցաբերել ոչ մի օրինախախտի նկատմամբ, քաղաքներում ու հանրապետության ճանապարհներին բացառել շարասյուններով երթևեկող մեքենաների առկայությունը, բարձրացնել հաշվառման-քննական ստորաբաժանումներում ծառայության որակը, կանոնակարգել հերթերը, ճանապարհապարեկային ծառայությունը առավել հաճախ կազմակերպել այն վայրերում, որտեղ լինում են եղանակային վատ պայմաններ, օգնել ու աջակցել վարորդներին:

Ոստիկանության պետը ևս մեկ անգամ խիստ հանձարարեց բացառել կոռուպցիոն որևէ դրսևորում և նշեց, որ ծառայությունը հաճախ ստուգվելու է:

Խորհրդակցությանը քննարկվեցին ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված այլ հարցեր: