Եկել եմ ասելու, որ դուք մոռացված չեք. Արմեն Սարգսյանը՝ բարեգործական ճաշարանի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում:

Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ:«Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում եմ, որ ձեր ամենամեծ հոգսը լինի ինքներդ ձեզ կատարելագործելը: Որ ամեն օր նոր բան սովորեք՝ նոր երգ, նոր ոտանավոր: Որ իրար օգնեք, որովհետև դուք բոլորդ մի մեծ ընտանիք եք: Մենք բոլորս մի մեծ ընտանիք ենք: Նախագահն էլ է ձեր մեծ ընտանիքի մի մասը, քանի որ այդ մեծ ընտանիքը կոչվում է Հայաստան: Ուզում եմ, որ իմանաք, որ ես ձեր մասին շատ եմ մտածում: Ձեր պարտականությունն է լինել առողջ, երջանիկ, խելոք և ուրախ: Մեր հայրենիքում մենք ունենք ձեզնից յուրաքանչյուրի կարիքը: Ձեզնից յուրաքանչյուրը, եթե ինքն իրեն կատարելագործի, կարող է ներդրում բերել, օգնել մեր երկրին»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նա այնուհետև դիտել է սաների տոնական ներկայացումը, ապա Ձմեռ պապի հետ երեխաներին անձամբ հանձնել նրանց նվերները: Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել մանկատան տարածքում, եղել է վերականգնողական բաժնում, մարզասրահում, համակարգչային սենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել երեխաներին ուսուցանվող ծրագրերով: Համակարգչային սենյակը համալրվել է ևս մեկ նոր համակարգչով, որը սաները նվեր են ստացել նախագահից:

Նախագահ Սարգսյանն այնուհետև այցելել է Մասիս քաղաքում գործող՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության բարեգործական ճաշարան: Հայկական Կարմիր Խաչի նախաձեռնությամբ և Շվեյցարական Կարմիր Խաչի աջակցությամբ 2017 թվականին հիմնադրված ճաշարանում մշտապես սնունդ են ստանում միայնակ տարեցներ և անապահով ընտանիքներ: Ճաշարանի գործունեությանն աջակցում են նաև տեղական ու տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաև տարբեր ընկերություններ և անհատ բարերարներ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է ճաշարանի այցելուներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ: «Նոր տարին տոն է բոլորի համար. թե՛ նրանց համար, ովքեր հաջողել են և բարեկեցիկ են ապրում, թե՛ նրանց համար, ովքեր այս պահին դժվարություններ ունեն: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ ձեր հացը կիսելու, ձեզ ասելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ այստեղ գտնվող երեխաները մոռացված չեն: Ձեզ բոլորիդ ուզում եմ շնորհավորել գալիք տոների առթիվ: Շնորհավորել, հուսալ ու հավատալ, որ մեր երկիրն ավելի լավ է լինելու, որ բոլոր երեխաները լավ ապագա են ունենալու, և դրա համար բոլորս ձեռք ձեռքի տված պիտի աշխատենք: Երբեք հույսը չկորցնեք: Եկել եմ ձեզ ասելու, որ դժվար օրերից հետո կյանք կա: Հավատացեք, որ 2019 թվականն ավելի լավն է լինելու, իսկ 2020 թվականը՝ էլ ավելի լավը»,- ասել է նախագահը:

Նա շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը և նրա նախագահ Մխիթար Մնացականյանին ՝ բարեգործական ծրագրի իրականացման համար և խոստացել հնարավորինս աջակցել կարիքավոր ընտանիքների երեխաներին: Նախագահի անունից նաև ամանորյա նվերներ են հանձնվել ճաշարանի շահառուներին:

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը Սուրենավան համայնքում էր: Այստեղ նա այցելել է Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին: Ընտանիքն ունի անչափահաս ութը երեխա, որոնցից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ մեկ: Նախագահը ներկա է գտնվել Հովսեփյանների զավակներից ավագի՝ 12-ամյա Միշայի ծննդյան օրվա արարողությանը, շնորհավորել ընտանիքին գալիք տոների կապակցությամբ: Ոչ միայն հոբելյարը, այլև ընտանիքի բոլոր փոքրիկները նվերներ են ստացել նախագահից, ընտանիքին նաև կենցաղային տեխնիկա է հանձնվել: