ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

 

Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել դեսպանին  այս տարվա նոյեմբերին բարեկամ Իրան կատարած ՀՀ գլխավոր դատախազի բարձր մակարդակով կայացած այցին լուրջ աջակցություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ այցը նոր փուլ է նախանշել իրավական ոլորտում հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով, իսկ Թեհրանում երկու երկրների գլխավոր դատախազների կողմից ստորագրված համագործակցության հուշագիրը լուրջ խթան կհանդիսանա թե՛ համակարգային և թե՛ դատախազների անձնական հարաբերությունների մակարդակներով շփումներն ավելի զարգացնելու համար:

 

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ հուշագրով 2019թ. համար նախատեսված՝ Հայաստանում անցկացվելիք միջոցառումների կազմակերպման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են գործնական քայլեր: Դրանք վերաբերում են հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հարցերին, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի սահմանահատումների և ապօրինի միգրացիայի դեպքերով հարուցված քրեական գործերի քննությունների, հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների հայտնաբերման և արտերկրից վերադարձման ուղղություններով գործակցությանը և աշխատանքային փորձի փոխանակմանը:

 

ՀՀ գլխավոր դատախազը նաև հավելել է, որ Իրանի իր գործընկերոջը՝ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիին հրավիրել է այց կատարել Հայաստան, և ուրախ կլինի, եթե հուշագրով նախատեսված համատեղ միջոցառումների մեկնարկը Երևանում նրա հետ տան միասին:

 

Շնորհավորելով հայ ժողովրդին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ դեսպան Սաջադին շեշտել է, որ դեսպանության և ՀՀ գլխավոր դատախազության միջև ձևավորված հարաբերություններն օրինակելի են, իսկ երկու երկրների միջև իրավական ոլորտում կապերն ամրապնդվում են երկու դարավոր բարեկամ երկրների միջև տարբեր ուղղություններով զարգացող հարաբերություններին համահունչ: Նա երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացումը կարևորել է հատկապես վիզային ռեժիմի դյուրացումից հետո երկու երկրների քաղաքացիների բավականին ակտիվացած փոխայցելությունների համատեքստում միմյանց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, անվտանգության ապահովման տեսանկյունից: Դեսպանի կարծիքով կարևոր ձեռքբերում կարելի է համարել մեղադրյալների, հետախուզման մեջ գտնվող անձանց հանձնման ոլորտում ձևավորված պրակտիկան:

 

Բավականին ջերմ, անմիջական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական գործերով իրավական փոխօգնությանը, երկու երկրների իրավապահ մարմինների փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ տարվա ընթացքում համագործակցության կոնկրետ ուղղություններով ավելի ինտենսիվ դարձնել հաղորդակցությունը: