Եթե այդ կոստյումը Ձեր հագով չէ, դա չի նշանակում, որ քաղաքի վրայով էլ չէ. փոխադրող ընկերության ղեկավարը՝ Հայկ Մարությանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների ղեկավարները դժգոհ են հասարակական տրանսպորտի  խնդրի կարգավորման ուղղությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հիմնավորումներից:

Փոխադրող ընկերություններից մեկի ղեկավար Հրանտ Եղիազարյանը հավատացնում է՝ քաղաքապետը,  երբ ասում է, որ չկան հաշվարկներ ուղևորահոսքի հաշվարկման վերաբերյալ, հավանաբար չգիտի, որ այդ թիվը պարզելու համար ընդամենը քաղաքապետարանին հարկավոր էր երկու ամիս:

«Եթե պարոն քաղաքապետը չի ուզում երևանցիների համար նոր արդյունավետ միջոցներ կիրառելով հասնել խնդրի կարգավորման և շարունակում է հավատարիմ մնալ հին տարբերակին, երբ մեր ուղևորները երթևեկում էին «շախմատի ձիու» նման, ապա ամեն ինչ նորմալ է: Կարելի է էսպես էլ շարունակել»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր դժգոհությունը հայտնեց Եղիազարյանը:

Վերջինս նաև հավելեց. «Քաղաքապետը մեզ անվանում է գծատերեր. բայց ամենամեծ գծատերերը իրենք են, գծատերը հենց քաղաքապետարանն է, իսկ մենք կոչվում ենք սպասարկող ընկերության ղեկավարներ, որոնք վարձակալել են երթուղին և սպասարկում են»:

Հրանտ Եղիազարյանի համոզմամբ՝ Երևանի քաղաքացիների տված հարկերի հաշվին 850 հազար եվրո է տրամադրվել անգլիական ընկերությանը, որպեսզի նա մշակի տրանսպորտի խնդրի կարգավորման վերաբերյալ նախագիծ:

«Հիմա ասում են սա պետք չի, ի՞նչ է նշանակում պետք չի, սա շատ լավ փաստաթուղթ է, մեթոդ է այս աշխատանքը կատարելու համար, եթե այդ կոստյումը Ձեր հագով չէ, դա չի նշանակում, որ քաղաքի վրայով էլ չէ: Բարի եղեք, Ձեր մասնագետների հետ խորհրդակցեք, տեսեք  դա մի բան արժե՞, թե՝ ոչ. մերկապարանոց հայտարարություններ անել պետք չէ»,- ասաց  Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: