2017-2018թթ. 1-ին կիսամյակում գնումների ոլորտում կնքվել է 9205 պայմանագիր, գեներացվել՝ 140 մլրդ դրամի պարտավորություն. Արտակ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն 2017-2018 թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումների վերաբերյալ:

ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխություններ են եղել մի շարք ոլորտներում՝ մասնավորապես փոխվել են գնումների ոլորտում ՓՄՁ-ների և փոքր ստարտափների գործունեությունը կարգավորող օրենքներից որոշները:

«Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, ըստ որի, առաջակվում է մինչև 10 մլն դրամի գնումների պարագայում որևէ փաստաթուղթ չպահանջել և ազատել հարկայինի կողմից կիրառվող մի շարք «մահակներից»՝ փաստաթղթերից»,-  ասաց Մանուկյանը:

Հաջորդ փոփոխությունը, ըստ տնտեսագետի, վերաբերում է  Հայաստանում և ԵՏՄ տարածքում գնումներին մասնակցելու ընթացակարգին և առաջարկվել է սև ցուցակում ընդգրկված մարդկանց թույլ չտալ մասնակցել գնումների:

Արտակ Մանուկյանի խոսքով՝ խնդիրներ են առկա հանրային կազմակերպությունների՝ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունների շրջանակում. gnumner.am կայքի հաշվետվություններ բաժնի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մեծ կազմակերպությունները պարտաճանաչ չեն իրենց հաշվետվությունները ներկայացնելու հարցում, բացառություն են կազմում մեկ-երկու խոշոր կազմակերպություն:

««Գազպրոմ Արմենիան» և  ՀԷՑ-ը պարտաճանաչ ներկայացնում են իրեց հաշվետվությունները, սակայն, եթե Գնումների մասին օրենքը ասում է, որ մինչև 1 մլն դրամի պարագայում կարող են գնումներ իրականացնել մեկ անձի միջոցով, ապա ՀԷՑ-ը կամայականորեն 50 անգամ այդ շեմը ավելացրել է՝ դարձնելով 50 մլն դրամ»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Ներկայացելով 2017-2018 թթ. I կիսամյակում կնքված պայմանագրերի  թիվը՝ Արտակ Մանուկյանը նշեց, որ կնքվել է  9205 պայմանագիր, գեներացվել է 140 մլրդ դրամի պարտավորություն:

«Առողջապահության, Պաշտպանության, Տրանսպորտի և կապի նախարարություններ, Երևանի քաղաքապետարան և Ոստիկանություն. սրանք ամենաշատը գնումներին մասնակցած ընկերությունների առաջին հնգյակն է: Օրինակ ՝ Առողջապահության նախարարությունն ամենաշատը պայմանագրեր է կնքել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Աստղիկ», «Էրեբունի»,«Արաբկիր» ԲԿ-ների և Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ: Պաշտպանության նախարարությունը ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ֆլեշ»-ի, ՀԷՑ-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի և մի քանի այլ ընկերությունների հետ: Երևանի քաղաքապետարանը պայմանագրեր է կնքել «Լիլիթ 87», «Սահակյան Շին» ՓԲԸ, «Նարիմանյան» ՍՊԸ և մի քանի այլ ընկերությունների հետ, որոնցից մի քանիսը, ինչպես մեր նախորդ զեկույցում ենք նշել, ռիսկային են: Ոստիկանությունը ամենաշատ պայմանագրեր կնքել է «Հայփոստ»-ի, «Ֆլեշ»-ի, ՀԷՑ-ի և ևս մի քանի ընկերության հետ, իսկ Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ «Կապավոր», «Մեղու» ՃՃՇՁ-ի և ևս մի քանի այլ ընկերությունների հետ»,- ասաց Արտակ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: