«Իմ քայլը» թրեյնինգ է անցկացնում՝ նոր պատգամավորներին ԱԺ կանոնակարգին ծանոթացնելու համար. «Հրապարակ»

Լուրեր

12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Պարզվում է` «Իմ քայլի» նախորդ օրն անցկացրած թրեյնինգը` նոր պատգամավորներին ԱԺ կանոնակարգին ծանոթացնելու մասով, առաջինը չի եղել. մոտ 10 օրն առաջ ևս նման մեկ հավաք է եղել, որին, ի դեպ, ակտիվ մասնակցություն է ունեցել նախկին պատգամավոր, փորձագետ Թևան Պողոսյանը:

Դուք մասնակցե՞լ եք՝ հարցրինք «Իմ քայլի» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Այո»: Ի՞նչ եք անում այդ հանդիպումների ժամանակ։ «Առանձնապես` ոչինչ. ծանոթացնում են ԱԺ կանոնակարգին, առաջին նիստի ընթացակարգին, ընդհանրապես՝ նիստերի ժամանակ տեղի ունեցողին, պատգամավորների պարտականություններին։ Մի քանի հոգիս, ներառյալ Հովհաննես Իգիթյանը, դրա կարիքը չունեինք, բայց հարկ էինք համարել մասնակցել»:

Դուք կարծես ՔՊ հիմնադիր անդամ եք. մասնակցո՞ւմ եք դաշինքի որոշումների կայացմանը, ասում են, օրինակ, Սասուն Միքայելյանը նեղ «կռուգի» քննարկումներին ներկա չի լինում։ «Ես ՔՊ-ի վարչության անդամ եմ, եթե վարչության նիստ է, իհարկե, մասնակցում եմ. այնտեղ քննարկվում են հիմնականում քաղաքական որոշումներ, քիչ դեպքերում` կադրային հարցեր»:

Կառավարության կազմը մինչև Ամանոր կհրապարակվի՞։ «Գործընթացը դեռ սաղմնային վիճակում է, Ամանորից հետո կհրապարակվի, իսկ առավել ստույգ` թերևս ԱԺ առաջին նիստին զուգընթաց»: Իսկ Դուք ԱԺ-ում արդեն սենյակ ունե՞ք. սենյակների համար «ժերեբյովկան» արվե՞լ է։ «Ժերեբյովկան ևս կլինի ամսի 8-ից հետո»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: